Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն աջակցում է «արևմտյան ուղիով շարժվող» նախկին ԽՍՀՄ երկրներին

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն աջակցում է «արևմտյան ուղիով շարժվող» նախկին ԽՍՀՄ երկրներին
24.05.2018 | 22:08

ԱՄՆ-Ն աշխատում էՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն իրականություն դարձնելու, ՈՒկրաինայի և Մոլդովայի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ է անում Վաշինգտոնն այդ երկրների դեմ պուտինյան ագրեսիան կանգնեցնելու համար:

«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ուղղությամբ, սրանք այն հարցերն են, որոնցով կարող ենք օգնել այդ երկրների բնակչությանը: Անցած տարի մենք նաև որոշում ընդունեցինք ՈՒկրաինային պաշտպանական զինամթերք և համակարգեր տրամադրելու մասին, որոնք այդ երկրում արդեն օգտագործվում են»,- ասել է Մայք Պոմպեոն` փաստելով՝ դեռևս շատ անելիքներ կան՝ աջակցելու նախկին ԽՍՀՄ այն երկրներին, որոնք այժմ շարժվում են արևմտյան ճանապարհով:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ