Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խամենեի. ԱՄՆ-ը վստահելի գործընկեր չէ

Խամենեի. ԱՄՆ-ը վստահելի գործընկեր չէ
24.05.2018 | 22:09

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արձագանքել է 2015-ի միջուկային համաձայնագիրը խզելու և նոր պայմաններ ներկայացնելու՝ Վաշինգտոնի որոշմանը: «Իսլամական հանրապետությունը չի կարող համագործակցել մի կառավարության հետ, որը հեշտությամբ հրաժարվում է համաձայնեցված միջազգային փաստաթղթերից, թատերական բեմականացումներով հայտարարում է պայմանագրից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին»,- ասվում է Խամենեիի ուղերձում:

Թվարկելով տասնամյակներ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության օրինակները, Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը չի կարող գործ ունենալ ԱՄՆ-ի հետ: «Ինչու՞, որովհետև Ամերիկան հավատարիմ չէ պայմանագրերին: Ամերիկայի ներկայիս նախագահը կարժանանա այն նույն ճակատագրին, որին ժամանակին արժանացել են նախորդները՝ Բուշը, Ռեյգանը, նեոկոնսերվատորները, իսկ Իրանը կհաղթի»,- ասվում է ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձում: Թեհրանը նախապայմաններ է ներկայացնում Եվրոպային, նկատել տալով, որ պատրաստ է կատարել 2015-ի համաձայնությունը, եթե Եվրոպան կերաշխավորի Իրանի շահերը: Խամենեիի պնդմամբ, «երբ Ամերիկան դուրս եկավ պայմանագրից՝ Եվրոպան լռեց, հիմա եթե Եվրոպան ուզում է, որ Իրանը հարգի պայմանագիրը՝ պետք է ընդունի բանաձև, որով կդատապարտի ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի խախտումը»:


Այդ բանաձևով ՄԱԿ-ը հավանություն էր տվել 2015 -ի միջուկային պայմանագրին և չեղարկել Իրանի միջուկային հարցի վերաբերյալ նախկինում ընդունած բանաձևերը:
Երկրորդ պահանջը՝ «Եվրոպան չպետք է արծարծի Իրանում հրթիռներ ստեղծելու ծրագրի հարցը և չպետք է փորձի ազդել տարածաշրջանում Իրանի քաղաքականության վրա»: Երրորդը՝ «Եվրոպան պետք է հակազդի Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին»: «Եվրոպան պետք է երաշխավորի, որ իրանական նավթն ամբողջությամբ կվաճառվի: Եթե Ամերիկան փորձի խոչընդոտել մեր նավթի վաճառքը, մենք պետք է ստանանք մեր նավթը ցանկացած ծավալով վաճառելու հնարավորություն»,- պնդում է Թեհրանը:
Խամենեին պահանջում է, որ եվրոպական բանկերը երաշխավորեն Իրանի հետ գործառույթների անխափանությունը: «Մենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ խնդիր չունենք, բայց ելնելով մեր փորձից՝ չենք վստահում այդ երեք երկրներին»,- հայտարարել է Խամենեին, հավելելով, որ վերը նշված երաշխիքները չստանալու դեպքում Իրանը կվերականգնի իր միջուկային ծրագիրը:


Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ասել է, որ առաջիկայում միջուկային պայմանագրի հարցը քննարկելու է Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության երեք երկրների հետ: «Եթե այդ հինգ պետւթյունները կերաշխավորեն մեր շահերը՝ մենք կշարունակենք հարգել միջուկային պայմանագիրը»,- հայտարարել է Ռոհանին:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ