Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արդեն իրար են «մերժում»

Արդեն իրար են «մերժում»
25.05.2018 | 01:28

Սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերը երկու օր է՝ քննարկում են Ալեն Սիմոնյանի «պատգամավո՞ր, թե՞ ավագանու անդամ» հարցի շուրջ խճճված քայլերի հաջորդականությունը: Վերջինս ընդամենն օրեր առաջ էր պատգամավորական մանդատ ստացել, ԱԺ քառօրյա նիստի մեկ օրվա աշխատանքներին մասնակցել ու օրվա ավարտին հայտարարել, թե ցանկանում է հետ գնալ քաղաքապետարան, որտեղ, ըստ իրեն, կարող է ազդեցություն ունենալ ավագանու որոշումների ու քաղաքապետի գործունեության վրա:
Սակայն նա նաև չի բացառել, որ 7-օրյա ժամկետում հնարավոր է հետ վերցնի իր՝ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումն ու մնա խորհրդարանում:
Ի՞նչ է կատարվում ի վերջո. լրագրողներն այս հարցի պատասխանը երեկ փորձել են ստանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Վերջինիս պատասխանը, սակայն, մի շարք հարցականներ է առաջ քաշել: Պարզվում է՝ Սիմոնյանը վարչապետ Փաշինյանի հետ նախապես չի քննարկել իր որոշումը: «Ճիշտ որոշում է կայացրել, թե ոչ, իր որոշելիքն է»,- ասել է Փաշինյանը:
Փաստորեն, ոչ թե քաղաքական թիմը, առավել ևս՝ թիմի ղեկավարը, այլ «քաղաքական իրողությունն» Ալեն Սիմոնյանին կթելադրի, թե կառավարման որ օղակում շարունակի իր աշխատանքը:


Ըստ Փաշինյանի թիմում շրջանառվող տեղեկությունների՝ Սիմոնյանը հավակնել է «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնին՝ տրամաբանությամբ, թե՝ եթե եկել է Փաշինյանի փոխարեն, հետևաբար՝ վերջինիս կփոխարինի նաև խմբակցության ղեկավարի պաշտոնում: Սակայն Սիմոնյանի ամբիցիաները չեն բավարարվել, ու նա ինքնագլուխ որոշել է հեռանալ ԱԺ-ից:
Մյուս կողմից էլ՝ Մյասնիկյանի արձանի հարակից այգու շուրջ հայտնի աղմուկից հետո Facebook սոցիալական ցանցում օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել Երևանի քաղաքապետի հնարավոր թեկնածուների հարցը: Տարբերակները շատ են, բայց հիմնական ֆավորիտները երկուսն են՝ «Ելքի» ավագանու անդամներ Ալեն Սիմոնյանն ու Զարուհի Բաթոյանը: Հաշմանդամություն ունեցող Բաթոյանի թեկնածությունն առաջարկել են մի խումբ քաղաքացիներ, որոնք բաց նամակ են հրապարակել, մասնավորապես նշելով, որ Զարուհի Բաթոյանը Երևանի կառավարումը հրաշալիորեն կարող է իրականացնել:


Բաթոյանի՝ Երևանի քաղաքապետ լինելու փաստը, պարզվում է, խստագույնս վրդովեցրել է Ալեն Սիմոնյանին: «Խմբակցության ղեկավարումից զրկվեցի, քաղաքապետի պաշտոնից էլ չզրկվեմ». երևի հենց այս մտայնությունն է տանջել վերջինիս, ինչից հետո էլ որոշել է լծվել քաղաքապետ դառնալու գործընթացին ու հասկացրել Բաթոյանին՝ քաղաքապետի պաշտոնը միայն իրենն է լինելու:
Նկատենք, որ Զարուհի Բաթոյանն իրեն քաղաքապետի թեկնածու «հռչակողների» կոչերին երկար ժամանակ չէր արձագանքում, բայց երբ Ալեն Սիմոյանը հայտնեց, թե պատրաստվում է հետ գնալու քաղաքապետարան, Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում կատարեց, թե պատրաստակամ է ծառայելու իր համաքաղաքացիներին:


Հանուն արդարության նկատենք, որ գոնե այս պահին մայրաքաղաքում կրքերը հանդարտ են, քաղաքապետին «մերժելու» հարցն էլ՝ ոչ օրակարգային: Հետևաբար, Երևան քաղաքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու համար խմբակցություններից մեկը կամ մի քանիսը պետք է նախաձեռնեն գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Ավելին, խմբակցությունները դա կարող են անել քաղաքապետի պաշտոնավարումից մեկ տարի անց միայն, իսկ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մեկ տարին լրանում է հունիսի 8-ին: Պատրաստվու՞մ է արդյոք «Ելքը» նախաձեռնելու Մարգարյանին անվստահություն հայտնելու գործընթացը, հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչու են «Ելքում» կորցրել ելքն ու խառնվել իրար: Թերևս, միայն մեկ բան է հասկանալի՝ արդեն իրար են «մերժում»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ