Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանը մանրադիտակի տակ է նայում վարչապետի նշանակած կադրերին

Ռուսաստանը մանրադիտակի տակ է նայում վարչապետի նշանակած կադրերին
25.05.2018 | 03:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչի կատարած այցից հետո հանրային հետաքրքրությունների շրջանակում կարծես թե երկրորդ պլան մղվեց հայաստանյան իշխանափոխության վրա արտաքին գործոնի ազդեցության մասին հարցը։ Բոլորն այսօր կենտրոնացել են ներիշխանական կառուցվածքային, կադրային վերաբաշխումների, իսկ ավելի շուտ՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի վարչախմբերի միջև իշխանության վերաբաժանման վրա։


ՈՒշագրավ է, որ արտաքին աշխարհի հետ կապված՝ հանրության անհանգստությունները հիմնականում առնչվում էին Ռուսաստանի Դաշնությանը։ Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո, սակայն, համարվում է, որ Սոչիում ամեն ինչ հալած յուղի պես է ընթացել, այդ իսկ պատճառով առանձնապես մտահոգվելու խնդիր չկա։ Հետաքրքիր է, որ մեր հասարակությունն առանձնապես մտահոգություններ չէր հայտնում հեղափոխության հարցում Արևմուտքի դերակատարության առնչությամբ։ Համարվում էր, որ հայաստանյան թավշյա հեղափոխությունը որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն չուներ։
Սոչիում կայացած հանդիպումն այս տրամադրություններում որոշակի փոփոխություններ մտցրեց։ Գոնե արտաքուստ համարվում էր, որ ամեն ինչ OK է. Պուտինը եղբայրաբար ընդունել ու ճանապարհ է դրել Փաշինյանին՝ նրան հանգիստ աշխատելու երաշխիքներ տալով։
Նորից վերադառնանք հայաստանյան իրադարձությունների նկատմամբ արտաքին վերաբերմունքի թեմային։ Ռուսաստանը կարծես թե և՛ Սոչիի հանդիպումից առաջ, և՛ դրանից հետո պահպանում է նույն մարտավարությունը։ Պաշտոնական հայտարարությունների մակարդակով շեշտվում է Մոսկվայի չեզոքությունը. ՌԴ իշխանությունները թեև ակնարկում են, որ որևէ խնդիր չեն տեսնում Փաշինյանի կառավարության հետ կապված, սակայն ինչպես և բուն գործընթացի ժամանակ փորձագիտական, Կրեմլի հետ կապված մամուլի մակարդակով, այնուամենայնիվ, բավականին լուրջ ուղերձներ են հղվում առ Հայաստան։ Բավական է, օրինակ, դիտարկել ռուսաստանյան քաղաքական վերնախավի որոշ շրջանակներին սպասարկող մամուլի հրապարակումների վերնագրերը, ու կնշմարվեն ՌԴ մտահոգությունները։ Բերենք վերնագրերի մի քանի օրինակ՝ «Փաշինյանի կառավարությունը` անգլո-սաքսերի գրկում», «Հայկական թավշի գույնը. Մոսկվայի բարի կամեցողություն և դասեր Փաշինյանին», «Հեղափոխություն՝ անգլիական բուրմունքով» և այլն։ Սրանք վերլուծական հոդվածների ընդամենը վերնագրերն են, և սա դեռ ամբողջ ցանկը չէ։


Սոչիի հանդիպումից հետո ռուսաստանյան հեռուստառեպորտաժներում կամ արձագանքներում նկատելի էր, որ այն մարդիկ, ովքեր մեր ռազմավարական գործընկեր երկրում վարում են ինֆորմացիոն քաղաքականությունն ու քարոզչությունը, վատ թաքցվող հեգնանքով էին վերաբերվում Փաշինյանին, ինչի ենթատեքստում վերջինիս իբր անպատրաստ լինելն էր։ Պաշտոնական Մոսկվայի արձագանքից բոլորովին էլ չէր երևում, թե Փաշինյանն ամբողջությամբ հանել է ռուսաստանյան քաղաքական էլիտայի կասկածները: Դիվանագիտությունն ու քարոզչությունը կոնկրետ ժեստերը, կոնկրետ տարրերն ու տեսարանները հասկանալու, վերլուծելու արվեստն են։ Հասկանալի է, որ այսօրվա դրությամբ Փաշինյանն ու նոր իշխանությունն այդ արվեստին դեռևս լիովին չեն տիրապետում։ Գուցե դա կարճ ժամանակում կշտկվի, բայց փաստ է, որ մամուլի վերլուծաբաններն ու քարոզչական դեմքերը հասկացնում են, որ Նիկոլ Փաշինյանին՝ որպես անձեռնմխելիի խնայելու հրաման Կրեմլից դեռ չկա։ Այնպես որ՝ գոնե առայժմ պաշտոնապես հնչելու է մի հայտարարություն, իրականում, սակայն, արվելու է բոլորովին կամ մասամբ այլ բան։


Հետաքրքիր է, որ Փաշինյանի անպատրաստ լինելու մասին հստակ ակնարկներ ստացվեցին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հղած շնորհավորանքում։ Թրամփը, փաստորեն, ՀՀ նորընտիր վարչապետին ամենավերջին շնորհավորողներից էր։ Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը շնորհավորեց միայն Փաշինյանի՝ Պուտինի հետ հանդիպումից հետո։ Այս փաստը կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն այն այս պահին թերևս ամբողջովին տեղավորվում է Հայաստանի հանդեպ ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական կոնսենսուսի տրամաբանության տիրույթում: Միշտ համարվում է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների նույնիսկ ամենասուր փուլում այս երկու երկրները որոշակի համաձայնություն ունեն Արցախի հարցի շուրջ։ Արցախի խնդրում բոլորի շահերը համադրվել են։ Թեև շատ է խոսվում Հայաստանի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա հակամարտության մասին, այնուամենայնիվ, ինչպես կյանքն է ցույց տալիս, առանձնապես մեծ մրցակցություն չկա. թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպան առավել քան պրագմատիկ են վերաբերվել Հայաստանին։ Նրանք հասկանում են, որ մեր երկիրը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելը գործնականում բավականին խնդրահարույց է։ Այսինքն՝ եթե նույնիսկ իրականում հնարավորություն լիներ Հայաստանում զգալիորեն նվազեցնելու ռուսաստանյան աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային ազդեցությունները, ապա նաև պետք է կարողանաս ստանձնել Ռուսաստանի նույն այդ գործառույթները։ Խոսքը և՛ անվտանգության, և՛ տնտեսության, և՛ կայունություն ապահովող խնդիրների մասին է։ Արևմուտքը հասկանում է, որ իրենք այդ գործառույթները չեն կարող կատարել, քանի որ իրական այլընտրանք այդ խնդիրների համար պրակտիկորեն դեռ չունեն։ Այդ իսկ պատճառով Արևմուտքն իր քաղաքականությունը, անկախ հնչող հայտարարությունների հռետորաբանությունից, համադրում է ռուսների հետ։ Անշուշտ, կա նաև մրցակցություն, բայց այդ մրցակցությունը, այնուամենայնիվ, կենաց-մահու խնդիր չէ, ինչպես ՈՒկրաինայում կամ Վրաստանում էր։ Հայաստանի կանխատեսելիությունը շատ կարևոր է նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների տեսակետից։


Ռուսների չեզոքության ֆոնին մեծ ակտիվություն չցուցաբերեցին նաև ամերիկացիները։ Ավելին, այն պահին, երբ շատերին թվում էր, թե պաշտոնական Վաշինգտոնը հեղափոխության մեջ մեծ մասնաբաժին է ունեցել, հայաստանյան ամերիկամետների կողմից շրջանառվեց այն գաղափարը, թե առկա գործընթացներում ակնհայտորեն երևում էր Սորոսի հետքը։ Իսկ Թրամփն ու Սորոսը բոլորովին այլ հարթություններ են։ Տարածվեց այն տեսակետը, թե նշված գործիչներն իրականում թշնամիներ են, և այն, ինչ աշխարհում ու Հայաստանում ձեռնարկել է Սորոսը, ուղղակիորեն Թրամփի դեմ է։ Մասնավորապես, Սորոսը ԱՄՆ-ի դեմոկրատական թևն է և Քլինթոնի գլխավոր հովանավորներից մեկը։


Ամերիկացիները, փաստորեն, ձեռքերը լվացին Հայաստանի հեղափոխությունից։ Եվ միայն Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը շնորհավորեց, ընդ որում՝ այդ շնորհավորանքը շատ հետաքրքիր նրբերանգներ ուներ։ Մասնավորապես, Թրամփը Փաշինյանին հղած իր ուղերձում ընդգծում է, որ առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Եթե կոռուպցիայի դեմ պայքարն ու Արցախի հարցի կարգավորումը ստանդարտ բառապաշար է, ապա շնորհավորանքում քաղաքական բոլոր ուժերը համախմբելու մասին արտահայտությունը շատ հետաքրքիր ակնարկ է՝ ուղղված ընտրությունները կամ հեղափոխական շարժումը շահած գործչին։ Փաստորեն, Վաշինգտոնը հասկացել է Մոսկվայի ոչ պաշտոնական ակնարկները, որ Փաշինյանը միայնակ դեռ պատրաստ չէ քաղաքական գործընթացներին, և կոչ է անում մյուս ուժերի հետ համախմբվել ու շարունակել աշխատանքը։ Սա նույնիսկ նուրբ ակնարկ համարել չի կարելի, սա շատ ուղղակի ու բաց ուղերձ է Փաշինյանին՝ համախմբվել քաղաքական ուժերի հետ, քանի որ ինքնուրույն չի կարող երկար ձգել։


Աշխարհաքաղաքական կենտրոնների դժգոհությունները Փաշինյանից հատկապես մեծացան կառավարության ձևավորումից հետո։ Ըստ էության, առանձնապես պետք էլ չէ խորանալ, բավական է կարդալ շատ նախարարների կենսագրությունը՝ հասկանալու համար նրանց կապը սորոսածին կառույցների հետ։ Նրանք կրթությունը ստացել են արևմտյան դպրոցներում ու քաղաքական, տնտեսական միջազգային ինստիտուտներում։
Այս հանգամանքը չափազանց նյարդայնացնող է հատկապես Ռուսաստանի համար։ ՌԴ-ի համար խիստ մտահոգիչ է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում մի երիտասարդի նշանակումը, որն ուղղակիորեն կապված է Սորոսի հիմնադրամի հետ։ Այդ երիտասարդը, փաստորեն, պետք է համակարգի ուժային կառույցների աշխատանքը, ռազմական և անվտանգության ստրատեգիան։ Այս նշանակումը բավականին ռիսկային էր, և կարող է լցնել ռուսների համբերության բաժակը։ Ի վերջո Հայաստանի պատմության մեջ դժվար է հիշել մի ժամանակաշրջան, երբ թե՛ արտաքին գործերի, թե՛ պաշտպանության նախարարները, թե՛ անվտանգության խորհրդի քարտուղարը Ռուսաստանում ասոցացվեն, իհարկե որոշակի վերապահումներով, աշխարհաքաղաքական մի ուղղության, ընդ որում, ոչ իրենց հետ։ Որպես կանոն, այս հարցերում աշխարհաքաղաքական պարիտետն ու հավասարակշռությունը պահպանվում էին։ Ռուսաստանում բավականին լուրջ մտահոգություններ են սկսում առաջանալ։ Թե այդ մտահոգությունները ինչ տեսք կստանան, ինչ հակագործիքներ կձևավորեն պրակտիկ դաշտում, պարզ կդառնա առաջիկայում։


Պատահական չէ, որ ռուսները վերլուծությունների, փորձագետների և ամենայն հավանականությամբ հատուկ ծառայությունների խողովակներով ամեն ինչում շեշտում են անգլո-սաքսոնական հետքը։ Ընդ որում, բավականին լուրջ խնդիրներ կան՝ կապված գործող նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Վերջինիս նկատմամբ նախկինում էլ առանձնապես մեծ վստահություն չկար, հիմա՝ առավել ևս։ Հատկապես ուսումնասիրվում է նրա դերը այս ամենում՝ թե՛ հեղափոխության բուն պրոցեսում, թե՛ հետհեղափոխական շրջանում։ Ֆորմալ առումով ՀՀ նախագահի պաշտոնը կշիռ չունեցող ու անտեսանելի պաշտոն է, բայց, փաստորեն, ՀՀ նախագահը դարձել է տարբեր կողմերը միմյանց ամրակցող գործիչ։ Պատահական չէ, որ փորձագետներն ուշադրություն են հրավիրում վերջինիս՝ փետրվարի 9-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ինքը լինելու է չորրորդ հանրապետության առաջին նախագահը և ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը։ Այս արտահայտությունը ժամանակին հեգնանք առաջացրեց հանրապետական շրջանակներում, այն չհասկացվեց, ու շատ հետաքրքիր էր, որ մայիսի 9-ին՝ Փաշինյանի ընտրության հաջորդ օրը, Հաղթանակ զբոսայգում լրագրողներին հայտարարվեց, որ այդ օրը չորրորդ հանրապետության առաջին օրն է։ Սա բավականին խորհրդանշական պայծառատեսություն էր, որը նույնպես աննկատ չի անցնում համապատասխան ատյաններում ու աշխարհաքաղաքական կենտրոններում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ