ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արտակ Դավթյանը` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Արտակ Դավթյանը` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
25.05.2018 | 13:32

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:

«ՈՒրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտակ Դավթյանը 47 տարեկան է, 2017-ի սեպտեմբերից Պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էր, մինչ այդ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը։

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ