Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բաբկեն Տեր-Գրիգորյան՝ սփյուռքի հայրենադարձ փոխնախարար

Բաբկեն Տեր-Գրիգորյան՝ սփյուռքի հայրենադարձ փոխնախարար
25.05.2018 | 13:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշանակվել է սփյուռքի փոխնախարար։ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էի, այսուհետ հայրենադարձ փոխնախարար ունենք: Բաբկեն Տեր-Գրիգորյանը համալրում է մեր թիմի շարքերը»։

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ