Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում
25.05.2018 | 13:35

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սանկտ Պետերբուրգում քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում և ՈՒկրաինայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը:


Նախագահները հաստատել են, որ պատրաստ են միասին լուծել միջազգային քաղաքականության հիմնական խնդիրներն ու աջակցել երկրների միջև համագործակցությանը: Հանդիպման արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են հրապարակել ապագայի տնտեսության համար ռուս-ֆրանսիական գործընկերության նոր ծրագրի մասին: Էմանուել Մակրոնը հայտարարել է նաև, որ Ֆրանսիան 50 մլն եվրո կհատկացնի Սիրիայի տարածքում հումանիտար գործունեություն իրականացնելուն:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ