ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

ՀՀԿ-ի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց գոյություն չունի

ՀՀԿ-ի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց գոյություն չունի
25.05.2018 | 13:37

ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա` ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


Նա շեշտեց, որ խորհրդարանական մեծամասնություն լինելով՝ ընդդիմություն են այսօրվա կառավարությանը, սակայն հաստատել են պատրաստակամությունն աջակցել Կառավարությանը՝ քաղաքական դիսկուրսը տեղափոխելով գործնական ու ծրագրային դաշտ: «ՀՀԿ գոյությունը խորհրդարանում, կարծում եմ, որ նոր կառավարության համար մեծագույն առավելություններից մեկն է, որովհետև ձևավորված թիմը կարող է օգտվել ոչ միայն ՀՀԿ-ի քաղաքական, այլև բովանդակային ու ծրագրային աջակցությունից: Բովանդակային աջակցություն ասելով պետք է հասկանանք, որ աջակցության ձև է բազմակարծությունը, ազատ խոսքը, բանավեճերը, երկխոսություն: Այն մարդիկ, որոնք փորձում են ինչ-ինչ ընթացիկ խնդիրների մեղքը դնել ՀՀԿ-ի ուսերին, առնվազն իրենց խղճի առջև ազնիվ չեն, որովհետև մայիսի 8-ից հետո ՀՀԿ-ն չի իրականացրել և չի իրականացնելու գեթ մեկ գործողությունը, որը կարող է հարցականի տակ դնել ՀՀ պետական ապարատների գործունեությունը»,- ասաց նա և շեշտեց՝ ՀՀԿ-ի ուրվականի դեմ պայքարող քաղաքական գործիչները պետք է նոր թիրախ փնտրեն, ավելին՝ առաջարկեց այդ թիրախը փնտրել ՀՀ-ում դեռևս գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների մեջ, հատկապես, երբ հասարակության սպասելիքները մեծ են:


«Ես ուրախ եմ, որ այս տեսակետը մի քանի անգամ բարձրաձայնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սաբոտաժի և մնացածի հետ կապված: Այդուհանդերձ կան դեռ շրջանակներ, որոնք քաղաքական դիվիդենդներ շահելու համար այլ գործողությունների ուղղություններ չեն կարողանում փնտրել և գերադասում են պայքարել ստվերի դեմ: Ստվեր, առավել ևս քաղաքական ստվեր, գոյություն չունի, ՀՀԿ-ն ստվերային կուսակցություն չէ, ՀՀԿ-ն ամենատեսանելի, ամենապետականամետ քաղաքական ուժերից մեկն է հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքում»,- շարունակեց նա:


Արմեն Աշոտյանին չեն զարմացնում հայտարարությունները, որ գալիք խորհրդարանական ընտրությունները նախորդներից լավն են լինելու: Նա շեշտեց՝ ՀՀ-ում արդեն իսկ ձևավորված ավանդույթ է, որ բոլոր ընտրությունները նախորդից լավն են լինում, այս հարցում բացառություն չէին 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Նրա խոսքով՝ իրենց իշխանության օրոք էլ ընտրական գործընթացները զարգացնելու, այն ավելի նոր որակի բերելու մասին խոսել են:


«Բայց այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը ՀՀԿ-ի օրակարգում գոյություն չունի: Կարծում եմ՝ այս հարցը առավելապես հանրային, քաղաքական քննարկումներ դիսկուրսում է: Կարծում եմ՝ վարչապետի ու նախագահի հայտարարություններն այս հարցի շուրջ նպաստում են բազմակարծությանը, բայց մեր քաղաքական օրակարգում նման բյուրեղացած հարց չկա»,- շեշտեց Աշոտյանը: Ըստ նրա՝ միջազգային փորձը հուշում է, որ կայծակնային հեղափոխություններից հետո արտահերթ ընտրությունները լավագույն տարբերակը չեն: Նա նկատեց, որ ՀՀ-ում բոլոր պետական մարմինները շարունակում են բնականոն գործունեությունը:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ