Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանը՝ արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին

Փաշինյանը՝ արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին
27.05.2018 | 22:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում: Աշոտ Փաշինյանը դա հայտարարեց երեկ ուշ երեկոյան՝ տեսաուղերձի միջոցով։ Աշոտ Փաշինյանի 18 տարին լրացել է մարտի 11-ին և նա հուլիսին մեկնելու է զինվորական ծառայության։


«ՈՒզում եմ մի քիչ խոսել այն հիմքերից, որոնք ինձ ստիպել են այս որոշումը կայացնել՝ վերլուծելով ընդհանուր իրավիճակը ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ղարաբաղյան կոնֆլիկտում խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, և դրա միակ արժանապատիվ և էֆեկտիվ ճանապարհն արցախյան բանակի հզորացումն է։ Ես խաղաղության հանդեպ և հայրենիքի հանդեպ զգացած իմ մարդկային ու քաղաքացիական պարտքից ելնելով որոշել եմ հնարավորինս նպաստել այդ խաղաղության ճանապարհին և հայկական բանակին այս հարցում»,- հայտարարեց վարչապետի որդին։ Փաշինյանն էլ դիմեց արտերկրում գտնվող և ծառայության չմեկնած Հայաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան և իր որդու հետ մեկնել ժամկետային զինվորական ծառայության։ «18 տարին լրացած, 27 տարին չլրացած մեր բոլոր զորակոչիկներին կոչ եմ անում հենց վաղը՝ առաջիկա շաբաթվա ընթացքում, գնել ինքնաթիռի տոմս, վերադառնալ Հայաստան, ներկայանալ զինկոմիսարիատներ, մեկնել ժամկետային զինվորական ծառայության, ինչպես պահանջում է օրենքը։ Ես համապատասխան հրահանգ կտամ, կարգադրություն կանեմ, որ այսպես վերադարձող տղաներին, ովքեր օդանավակայանում կհայտարարեն, որ իրենք վերադարձել են բանակ մեկնելու համար, այդ տղաների նկատմամբ որևէ իրավական պրոցես չիրականացվի, պարզապես տեղում կարձանագրվի, թե ով են նրանք, նրանց անուն-ազգանունը, որովհետև ենթադրվում է, որ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, և ձեզ հնարավորություն տրվի, որ դուք ներկայանաք ձեր զինվորական կոմիսարիատ և համապատասխան ընթացակարգերով կազմակերպեք ձեր պարտքի կատարումը հայրենիքի առաջ։ Իսկ ում 18 տարին լրացել է հունվարից այս կողմ, նրանք լրիվ ազատ ժամանակ ունեն ներկայանալ զինկոմիսարիատներ և մեկնել բանակ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց՝ այս կոչը հնչեցնում է որպես Հայաստանի քաղաքացի, որպես վարչապետ, ով նաև ի պաշտոնե պատերազմի սկսելու պարագայում պետք է կատարի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։


«Ես այսօր՝ մայիսի 28-ից առաջ կարևոր եմ համարում այս կոչով դիմել մեր հայրենակիցներին, մեր եղբայրներին, նրանց ծնողներին՝ իմ քույրերին և եղբայրներին, որ իրենց երեխաներին ուղարկեն, ճիշտ է իրենց երեխաներն արդեն հասուն են, իրենք կարող են որոշում կայացնել օր առաջ վերադառնալ Հայաստան և մեկնել ժամկետային զինվորական ծառայության, ծառայել իմ որդու հետ, իմ մյուս ընկերների, եղբայրների հետ Զինված ուժերում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև դիմեց «առողջական վիճակի բերումով» բանակից ազատված երիտասարդներին։ «ՈՒզում եմ նաև կոչով դիմել պատանիներին և երիտասարդներիկն, ովքեր, այսպես ասած, Հայաստանի Հանրապետությունում առողջական վիճակի բերումով ազատվել են բանակից, բայց իրենց առողջական վիճակն այդքան էլ վատ չէ և նրանք կարող են իրականում այդ ծառայությունն իրականացնել։ Խոսքն այն տղաների մասին չէ, ովքեր իսկապես առողջական լուրջ խնդիրներ ունեն, ես դիմում եմ նրանց, ովքեր ինչ-որ ծանոթ- բարեկամ կապերով կարողացել են ազատվել ծառայությունից։ Ես ուզում եմ նրանց դիմել, որ նոր Հայաստանն այդպիսի ճանապարհների համար չէ, և ես ուզում եմ նրանց նույնպես դիմել, որ իրենք անցնեն կրկնակի հետազոտություն, ձև գտնեն արագ բուժեն իրենց հիվանդությունները և առաջիկա զորակոչի ընթացքում, որը սկսվելու է հուլիսի 1-ից մեկնեն բանակ՝ ժամկետային զինվորական ծառայության։ Սա մեր հայրենիքի առաջ մեր պարտքի գիտակցումը պետք է լինի», ասաց վարչապետը՝ ընդգծելով․ «Սպասում ենք բոլորիդ, սա ուրիշ Հայաստան է, որտեղից չեն փախչում, բանակից չեն փախչում, չեն հեռանում, չեն արտագաղթում, այլ միայն վերադառնում են՝ կրելու իրենց բաժին պատասխանատվությունը հայրենիքի ապագայի համար»։

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ