Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիան առաջիկա ամիսներին ավելի ակտիվ կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Ֆրանսիան առաջիկա ամիսներին ավելի ակտիվ կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում
27.05.2018 | 22:33

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո նշել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մեծ պարտավորություններ ունի: «Գոյություն ունեցող ստատուս քվոն չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակ: Մենք տարածաշրջանում ցանկանում ենք խաղաղություն և կայունություն: Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին Ֆրանսիան ավելի ակտիվ կլինի կարգավորման տարբերակի որոնումներում»,- ասել է նա:


Նա նաև հայտնել է, որ հուլիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Ֆրանսիա, իսկ տարվա վերջին սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը Ադրբեջան:

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ