Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայոց հեղափոխության» առանձնահատկությունները

«Հայոց հեղափոխության» առանձնահատկությունները
29.05.2018 | 00:27

Ժամացույցը միացված է։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը «համայնական-համամարդկային-մշակութաբանական» արժևորումների հսկայական ուսումնասիրության նյութ է։ Չնայած մտավախություն կա, որ հնարավոր է այդպես էլ չհասցնենք այդ «ժառանգությունը» խորքով դիտարկել. դա, իհարկե, կանեն «այլք», որոնց համար իսկապես շատ կարևոր կլինի այս «էքսպերիմենտի» բոլոր հմայքները հասկանալը, այն կատարելագործելու համար։ Եվ այնուհանդերձ, մենք ևս փորձենք մի քանի շերտեր առանձնացնել։


ա) «Հեղափոխության» առաջին և մեծ հմայքն այն էր, որ այն «կենթարկվի» արտահանման այլ երկրներ. հիմնականում՝ ՀԱՊԿ-ԵԱՏՄ շրջանակներ՝ հարմարեցվելով այդ երկրների առանձնահատկություններին։ Մեծ Մերձավոր Արևելքի «մարշալ-պլանում» հերթն արդեն այդ «համքարությանն» է։ Չմոռանանք՝ ամերիկյան դոկտրինն առաջնահերթ է համարել ռուսական ուղղությունը։
բ) Ի տարբերություն մնացյալ հիբրիդային զարգացումների, «հայոց հեղափոխության» մեծագույն «հմայքը» նրա կայծակնայնությունն էր։ Արագությունը։ Պատճառն էլ հասկանալի է՝ հայոց էմբրիոնը դա թույլ է տալիս, այն, հոգևոր լինելուց զատ, ներազդեցության արագ է տրվում։ Ապա և՝ քաոսի կայծակնայնության այդ արագությունը «պետք» էր անցկացնել հայոց ներհայեցության միջով։
գ) Նուրբ էր սարքված «հեղափոխությունը» մինչև որոշակի պահ. չէր հասկացվում՝ ովքեր են իրական մոդերատորները, ովքեր՝ «բաք-օֆիսները» համակարգողները։ Մեկ բան գոնե հիմա պարզ է` պլան «ա»-ն իրականացվեց լավագույն տեխնոլոգիաներով, պլան «բ»-ի համար հայկական միջավայրը «էքսպերիմենտային» լինել չի կարող. չնայած քայլն արվեց` «տիկին» Էլթոնն իր «ամուսնու» հետ ժամանեց Հայաստան՝ օգնելու լսողության խնդիր ունեցող երեխաներին։ Նաև՝ ԼԳՏԲ կազմակերպություններին։

Դրանով, նախ, փորձարկվում էր՝ որքանով է հայոց էմբրիոնը խախտվել բջջի մակարդակում՝ այս «հեղափոխությամբ», և ապա՝ որքան է այն տեղ «հատկացնում» տիկին Էլթոնին այդ բջջում։ Ասել է՝ «մենթալ» պլան փոխելու նպատակներ հետապնդած այս «հեղափոխությունն» «անհամբեր» է նաև այս հարցում, արդեն ոչ թե Հանրապետության հրապարակում, այլ մարդկանց հոգիներում, որովհետև գիտեն՝ տիրացար հոգուն, տիրացար՝ մարմնին, նաև` երկրին։ Չեն ուզում արագությունը կորցնել։


դ) Նշանակետի տակ է նաև հետհեղափոխական իրավիճակը։ Ինչ փոխակերպումներ կլինեն, որքանով հնարավոր կլինի հեղափոխությունը կապիտալացնել աշխարհաքաղաքական, ներքաղաքական, հոգեբանական, մշակութաբանական հենքով։ Ասացինք՝ առաջին քայլը, «տիկնոջ» այցն անչափ ագրեսիվ, էմբրիոն շարժող էին։

Նկատենք, այդ «շարժի» տեղապահը «տիկին» Էլթոնի կողքից չհեռացող, Վինձորի պալատում արքայական հարսանիքի եզակի հյուր պարոն Արմեն Սարգսյանն էր՝ ՀՀ նախագահը։
«Կայծակնայինի» տրամաբանությունից օգտվելով` մենք ևս արագ ընթացքի մեջ հարցնենք` այդ նա՞ է, որի բրիտանական քաղաքացիության փաստաթուղթը տեսել է միայն Նիկոլ Փաշինյանը, և հնարավո՞ր է, որ երկրորդ «էշելոնի» իրական խաղացողը հենց ինքն է, և մենք յուր կոշիկի քուղերը պետք է կապենք այսուհետ։


ե) Համենայն դեպս, ակնհայտ է` Ռուսաստանի «տակից» Հայաստանը հանվել է։ Բրեկզիտի գործընթացի մեջ եղող Բրիտանիան Հայաստանում և տարածաշրջանում բավականաչափ ակտիվացել է։
Շատ հեռուն չգնանք. նկատենք միայն ղարաբաղյան հարցում բրիտանացի փորձագետ Մաքֆարլեյնի բարձրաձայնումը, այն է՝ «ձեր վարչապետը (Նիկոլ Փաշինյանը- հեղ.) գին պետք է վճարի»։ Եվ այդ «գինը», ըստ բրիտանացու, ադրբեջանական համայնքի՝ ղարաբաղյան բանակցություններին մասնակցելն է։
Ժպտու՞մ եք։ Պետք չէ։ Կրկնվելիս ֆարսը ողբերգության է վերածվում։ Բոլորովին վերջերս էլ ասում էինք՝ հնարավոր չէ «քայլող» Նիկոլն իշխանափոխության հասնի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ