«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շարքային քամելեոն, որ իրեն գեներալ է երևակայում

Շարքային քամելեոն, որ իրեն գեներալ է երևակայում
29.05.2018 | 01:02

Հեղափոխությունները, բացի ամեն ինչից, մի սքանչելի հատկություն ունեն` մաքրում են աղտ-աղարտը: Հայաստանում կատարվածը կամ հեղափոխություն չէր, կամ դեռ շարունակվում է, ու վերջը հեռու է: Ճիշտ այն պահից, երբ ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը ու մնում է դա ընդամենը ձևակերպել, իրենց ներսում ժողովրդի կողքին լինելու, իրականում Նիկոլ Փաշինյանի շուրջբոլորը պտտվելու անդիմադրելի բռնկում ունեցան խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունները: Ոչ բոլորը` բարեբախտաբար: Ոչ բոլորի բախտը բերեց պատվաստվել նոր իշխանությանը: Միայն ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի: Քաղաքական նկատառումները, բարոյական արժեքները թողնենք ընտրողի դատին: Ժամանակի դատին թողնելը մեծ պատիվ է` ժամանակը մանրուքներ իր անալներում չի պահում: Փոխարենը նրանք հատուցում են ներկայում` անխնա սոսնձվելով օրվա իշխանությանը, ինքնամատուցվելով` քամելեոնի վարպետությամբ հարմարվելով շրջակա միջավայրի փոփոխությանը ու ամեն անգամ փորձելով քայլ առաջ անել: Նրանց համար ոչինչ չի փոխվել` երեկ ՀՀԿ-ն էր, այսօր` ՔՊ-ն, իրենց գործը մեկն է` կերակրատաշտից ոչ մի միլիմետր նահանջ:
Որքան էլ տարօրինակ է` նրանք չեն մեղավորը, այլ նրանց ասպարեզ տվողը: Դուք պարբերաբար առիթ եք ունենում լսել նրա ճռճռան ելույթները ԱԺ-ում, երբ որևէ նախադասություն սկզբից մինչև վերջ չի ձևակերպվում: Երբ ինքնաներկայանում է տնտեսագիտության պրոֆեսոր, բայց ասածը տարրական ճշմարտություններ են: Հարցազրույցներում ինքն իրեն որակում է «Ես` իբրև փորձառու քաղաքական գործիչ», որ հետո ասի` այն ճանապարհը, որ 2-3 տարում պիտի անցնեինք, 10-15 տարում չենք անցնում: Ինչու՞ չեն անցնում: Ինքը կասեր` որովհետև իրեն չեն լսում, իրականում` իր նմանները խցանում են ընթացքը: Մարտ-ապրիլին` ինչպես իր ամբողջ կուսակցությունը, նա դեռ պաշտպանում էր ՀՀԿ-ին ու հայտարարում, որ 2017-ի ընտրություններով իշխանության հարցը փակվել է, ապրիլի 20-ին անձամբ էր ասում` մենք անտարբեր դիտորդ չենք, քաղաքական ուժերը պիտի հասկանան, թե այս գործընթացներում ով ինչ նպատակ է հետապնդում, որ կողմնորոշվեն ինչ անել, այսինքն` ու՞մ կողմն անցնել, ասում էր` ես նոր ընտրության պատճառ չեմ տեսնում, 25-ին կուսակիցների հետ նետվել էր Երևանի փողոցներ ու հարցազրույցներ էր տալիս յուրային հեռուստաալիքին` այս «անօրեն իշխանությանը» այնպես քննադատելով, որ ՔՊ-ի մտքով չէր անցել: Իսկ մայիսի 9-ին արդեն խոսում էր նոր Հայաստանից, նոր մտածողությունից, ասում էր` ամեն մեկս պիտի մթնոլորտ փոխենք, քայլ անենք, Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական շարժման առաջնորդ է, մենք մեր ձայնը նրան ենք տվել, համագործակցությունը առանց նախապայմանների է: Ամենազավեշտալին է, երբ նա խոսում է կոռուպցիայի դեմ, մարդ, որ ոտքից գլուխ մարմնավորում է կոռուպցիայի զանազան դրսևորումներ դեֆակտո, դեյուրե, իբր, պայքարում է կոռուպցիայի դեմ: ՈՒ ոչ ոք չի ասում` ձեր տանը հայելի չկա՞, կամ` ո՞վ ես, որ քեզ Զևսի տեղն ես դրել: Ինչու՞ է այդպես:

Որովհետև 2012-ին սոցիալական ցանցերում բարձրացած սկանդալը հեշտ ու հանգիստ մարսեց` Գագիկ Ծառուկյանի թևի տակ` իրավապահ մարմինները չզբաղվեցին շարքային բրոքերի, իր խոսքով «խոշոր սեփականատիրոջ» գործով: Որովհետև ճարտարագիտական համալսարանից նրան չվռնդեցին, երբ բուհի առանձնասենյակը վերածել էր անշարժ գույքի գործակալի գրասենյակի: Զուգահեռ` ԱԺ աշխատասենյակում հայտարարում էր, որ սեփականություն չունի, իսկ հեռախոսով ներկայանում էր «ճանաչված այր», ում հետ համագործակցելը «շահավետ» կլինի։ Որովհետև 2012-ի լրագրողական խայտառակ բացահայտումները չխանգարեցին, որ 2017-ին նա նորից, Գագիկ Ծառուկյանի թևի տակ տեղավորված` մտնի խորհրդարան ու ոչ միայն մտնի, այլև ԱԺ փոխնախագահ դառնա ու շարունակի խոսել ու խոսել, խոսել ու խոսել հարցերի մասին, որոնցից պատկերացում չունի, աղավաղել ոչ միայն տնտեսագետի, այլև պատգամավորի, իսկ ամենից շատ` ԲՀԿ-ի անաղարտ ու պայծառ կերպարը: Թե ԲՀԿ-ի, թե նրա բախտը միայն բերում է` ոչ ոք լուրջ չի ընդունում, ոչ ոք պատասխանատվություն չի պահանջում, ոչ ոք հայտարարագիր չի ստուգում: Իշխանափոխությամբ բախտը լրիվ բերեց. օրինակ, հիմա այլևս ԱԺ-ում չի տեսնի այն նախարարներին ու փոխնախարարներին, որ ժամանակին 100 դոլարով իրենից ստուգարք են ստացել: Քննության գինը ինքներդ հաշվեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Եթե դեռ հարցեր կան, ճշտեմ` նույն ինքը` կարկառուն ԲՀԿ-ական ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ է այն քամելեոնը, որ իր կրակոտ կենսագրության մեջ` սկսելով ԱԺՄ-ից, միշտ եղել է իշխող կուսակցության հովանու տակ ու ձեռքը միշտ ուրիշի գրպանում` «պայքարել» կոռուպցիայի ու կաշառակերության դեմ: Նա, իհարկե, միակը չէ ու ինքնատիպ չէ, բայց նոր արժեքների, նոր գաղափարների ու կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակներում տրամաբանակա՞ն է, որ 2018-ի արտահերթ ընտրություններում Միքայել Մելքումյանը վերադառնա ԱԺ ու շարունակի ակտիվ պատգամավոր խաղալ` կասկածի տակ դնելով իր կուսակցության անունն ու պատիվը: Չէ՞ որ ԲՀԿ-ն հավակնում է 50+1-ի ու բացարձակ մեծամասնության խորհրդարանում: Իսկ եթե բախտը բերի՞, ու շարքային խարդախ և կաշառակեր պրոֆեսորը, որ նաև փողով գիտաթեզեր էր գրում, որ փողով էլ պաշտպանվում էին` կասկածելի գիտականության պատճառով, դառնա… վարչապետ: Չէ՞ որ Գագիկ Ծառուկյանին, իր խոսքով, ոչինչ պետք չէ, իսկ նրա կուսակցության շարքայիններին ամեն ինչ է պետք: ՈՒ` միշտ: Ինչքան շատ` այնքան լավ: Դոլարով էլ, եվրոյով էլ, ռուբլիով էլ: Ծայրահեղ դեպքում` դրամով:

Դիտվել է՝ 4651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ