Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քանի դեռ չի ոչնչացվել «Ռոսիայի» կերպարային ամբողջականությունը

Քանի դեռ չի ոչնչացվել «Ռոսիայի» կերպարային ամբողջականությունը
29.05.2018 | 09:44

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը տարիներ շարունակ ենթարկվում է մեթոդիկ ձևախեղման։ Արդեն երկար ժամանակ լուրեր են պտտվում շենքի ճակատների հնարավոր երեսպատման մասին։ Այսօր շենքի ճակատների վրա կատարվում են աշխատանքներ, որոնց վերաբերյալ որևէ տեղեկություն չունի մասնագիտական հանրույթը»,- այս մասին ահազանգում է «Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը» մասնագիտական նախաձեռնող խումբը (Ռուբեն Արևշատյան, Վիգեն Գալստյան, Արսեն Կարապետյան, Նազարեթ Կարոյան, Սարհատ Պետրոսյան)` հորդորելով կասեցնել շինարարական կամ, ինչպես սեփականատերն է ձևակերպել, «վերականգնման» աշխատանքները:


Դիմելով նորանշանակ մշակույթի նախարարին, ինչպես նաև ՀՀ վարչապետին` նախաձեռնող խումբը մասնավորապես նշում է, որ տարիներ շարունակ Հայաստանի կառավարության կողմից անտեսվող արդի ճարտարապետության կառույցներին հուշարձանային կարգավիճակ տալու խնդիրն առայսօր մնում է խնդրահարույց։ Այդ անորոշությունից օգտվող «Ռոսիա» կինոթատրոնի սեփականատերը հետևողականորեն և գիտակցված ձևախեղում է կառույցի կերպարային ամբողջականությունը, ինչը կարող է հանգեցնել շինության կերպարի անդառնալի կորստին։
Նշենք, որ նախաձեռնությանը միացել են մեծ թվով մտավորականներ, մտահոգ անձինք:
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ, արվեստի քննադատ, համադրող ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք՝ հույս կա՞, որ դիմումն ընթացք կստանա, մանավանդ եթե հաշվի առնենք վարչապետի հայտարարությունն առ այն, որ մեր հանրապետությունում այլևս չի վնասվի, չի ոչնչացվի ոչ մի հուշարձան:
«Վարչապետի այդ հայտարարությունը շատ հուսադրող էր, բայց սպասենք, տեսնենք՝ ինչ գործնական քայլեր կիրականացվեն»,- ասաց մեր զրուցակիցը:


«Ռոսիան» միակ կառույցը չէ, որ զոհ է գնում կամայականությունների, ոչնչանում կամ կորցնում դիմագիծը: Ռուբեն Արևշատյանի դիտարկմամբ՝ խնդիրը խորքային է ու կապված է բազմապիսի հանգամանքների, առաջնահերթ՝ Հայաստանում գործող սեփականության դրույթների, քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման հետ:
2012-ի դեկտեմբերին, Վիեննայի 19-րդ ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվեց բանաձև, որով կոչ էր արվել նախկին խորհրդային հանրապետությունների իշխանություններին պահպանել և առանց ձևափոխությունների վերականգնել խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշները: Ռուբեն Արևշատյանը նշեց, որ Հայաստանը պաշտոնապես արձագանքել էր դիմումին, վստահեցրել, որ մեր ճարտարապետութունը գտնվում է կառավարության, ինչպես նաև նախագահի ուշադրության կենտրոնում. «Ինչպես են զարգանում իրադարձությունները՝ կարող եք արդեն կռահել: 2013-ից բարձրացվեց «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման հարցը, «Ռոսիան» շարունակեց ենթարկվել մեթոդիկ ձևախեղումների: Երբ Վիեննայի ճարտարապետական կոնգրեսում այդ հարցը բարձրացվեց, Հայաստանի ճարտարապետների միությունը 10 կառույցից բաղկացած ցուցակ ներկայացրեց մշակույթի նախարարություն, առաջարկելով՝ դրանք ընդգրկել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում: Առայսօր այդ հարցը լուծված չէ»:
Այսինքն, այնպես չէ, որ խնդիրը լուծում չի ստանում մշակույթի նախարարության մակարդակում: Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հասկանալ ո՛ր մակարդակի վրա է տեղի ունենում խզումը, որտեղ է խնդիրը սառեցվում. «Կա ներքևից եկող դիմում, որին ընթացք չի տրվում: Պատճառը կարելի է ենթադրել. պետությունը պարզապես չի ուզում փչացնել հարաբերություններն ինչ-որ անձանց հետ»:


Անդրադառնալով կինոթատրոնի շենքը փրկելու խնդրին՝ Ռուբեն Արևշատյանը վստահեցրեց, որ դեռևս ուշ չէ այն փրկելը, շենքի բուն կերպարը աղավաղված չէ, բայց եթե այս պրոցեսը շարունակվի, մենք կարող ենք ականատես դառնալ անդառնալի իրավիճակի: Նկատեց նաև, որ սեփականատերը նույնպես հասկանում է «դեռևս ուշ չլինելու» հանգամանքը, բայց՝ հակառակ կողմից: Այսինքն, դրսևորում է որոշակի շտապողականություն, քանի դեռ երկրում խառը իրավիճակ է, հասկանալի չէ, թե ինչ զարգացումներ կլինեն, և ամենակարևորը, քանի դեռ կառույցը հուշարձանների ցանկում չէ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ