Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վլադիմիր Գասպարյանը փակեց ՀՀԿ-ի էջը

Վլադիմիր Գասպարյանը փակեց ՀՀԿ-ի էջը
29.05.2018 | 18:29

Վլադիմիր Գասպարյանի փեսա, ՀՀԿ խմբակցության արդեն նախկին անդամ Արթուր Գևորգյանը կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառմամբ՝ տալով ընդարձակ բացատրություն: Այս պատգամավորը խորհրդարանում երբեք չի փայլել նման «երկարաշունչ» ելույթով, սակայն հենց կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեց, սկսեց քաղաքագիտական վերլուծություններ անել: Մինչդեռ, խորհրդարանում Արթուր Գևորգյանն առանձնանում էր միմիայն նախկին ոստիկանապետի փեսան լինելու հանգամանքով: Ինչևէ:


Իսկ ի՞նչ է գրում Արթուր Գևորգյանը: «Այսօր մեր ձայնը լսելի է, իսկ մեր կարծիքը` կարևոր: Ժամանակն է օգտվելու պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով... Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղթիմային շահերով»: Ստացվում է, որ նախորդ իշխանությունների ժամանակ անգամ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ձայնը լսելի չի եղել, առավել ևս կարծիքը՝ անկարևոր: Սակայն շա՜տ հետաքրքիր է այդ ինչ է ասել ոստիկանապետի փեսան ՀՀԿ-ականների ականջին, որ նրան «ռիսկ» չեն արել լսել, իսկ եթե Վլադիմիր Գասպարյանը գործին խառնվե՞ր: Գևորգյանն ասում է, թե չառաջնորդվել նեղթիմային շահերով, իսկ արդյոք այդ թիմային շահերով չէ՞, որ խորհրդարանում հայտնվեց Արթուր Գևորգյանը՝ լինելով ընդամենը Վլադիմիր Գասպարյանի փեսան: Ի միջի այլոց, փեսաներին, աներձագներին պատգամավոր կարգելը միայն ՀՀԿ-ի սուրբ պարտքը չէ: Այդ առումով կարելի է խորհրդարանում անգամ փեսաների ու աներձագների արհմիություն ստեղծել կամ խմբակցություն: Հետագայում սա պետք է դաս լինի հենց ՀՀԿ-ին, որ միայն ինչ-որ մեկի «փեսա» լինելու հանգամանքը դեռ պատգամավոր դառնալու երաշխիք չէ:
Բնականաբար, այս քայլը Արթուր Գևորգյանը չէր կարող անել առանց աներոջ՝ Վլադիմիր Գասպարյանի հետ խորհրդակցելու: Ստացվում է, որ նախկին ոստիկանապետը, որ 60 տարի պաշտոնավարելու մտադրություն ուներ, հասկացել է, որ ՀՀԿ-ի գնացքը հետդարձի ճամփա չունի, այսինքն` նա ևս ոչ մի հույս չունի հանրապետականներից: Դրա ապացույցն էլ փեսայի այս քայլն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ