Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
29.05.2018 | 21:05

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նախագահ Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը:

Նա ասել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացի վերաբերյալ: Նախագահն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հանձնառու է շարունակել դրանք` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ