Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պատգամավոր Արթուր Գևորգյանը լքում է ՀՀԿ-ն

Պատգամավոր Արթուր Գևորգյանը լքում է ՀՀԿ-ն
29.05.2018 | 21:07

Աժ պատգամավոր Արթուր Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ից ու ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին.«Վերջին շրջանում հայ ժողովուրդը՝ ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ սփյուռքում, հոգով ու սրտով ապրում է Հայաստանով, հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, ուրախանում է, ոգեշնչվում է ցանկացած լավ լուրով, անհանգստանում է ենթադրվող մարտահրավերներից: Այսօր մեր ձայնը լսելի է, իսկ մեր կարծիքը՝ կարևոր: Ժամանակն է օգտվել պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով», - հայտարարում է պատգամավորը: «Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղ թիմային շահերով <…>: Թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը, դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց և այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի և ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր: Տեղեկացնում եմ Ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ՀՀԿ-ից: Միաժամանակ մեկ այլ դիմումով դուրս եմ գալիս ԱԺ ՀՀԿխմբակցությունից», - գրում է Գևորգյանը:


Ըստ պատգամավորի՝ իր քայլը նպատակ ունի նպաստել խորհրդարանում լարվածության նվազմանը, կառավարության համար գործելու ավելի խաղաղ և կանխատեսելի պայմանների ապահովմանը: «Ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը պետք չէ թողնել միայն արտահերթ ընտրություններին: Առավել ևս, երբ դեռ հայտնի չէ, թե երբ է հնարավոր այն իրականացնել, և հայտնի չէ՝ ինչ պրոցեսներ կնախորդեն և ինչ զարգացումներ կունենանք վերջնարդյունքում», - նշում է Գևորգյանը: «Այսուհետ կքվեարկեմ թիմային որոշումներից և պայմանավորվածություններից անկախ: Պատրաստ եմ կողմ քվեարկել ցանկացած ուժի ներկայացրած այն ծրագրին, որը կծառայի Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Եվ քանի որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, այս քայլը կատարելիս թիկունքումս զգում եմ բազմահազարանոց ընտրողների աջակցությունը», - գրում է Երևանի թիվ 2 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը:

Դիտվել է՝ 2720

Մեկնաբանություններ