Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Վրաստան
30.05.2018 | 17:23

Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Վրաստան: Նրան ուղեկցում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներից առաջ նախ Հերոսների հրապարակում ծաղկեպսակ կդնի Անմար կրակի մոտ, ապա կուղևորվի Վրաստանի կառավարություն, որտեղ նախատեսված է առանձնազրույց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ, ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո երկու վարչապետները լրագրողների առջև հանդես կգան հայտարարությամբ: Երեկոյան Փաշինյանը և Կվիրիկաշվիլին մասնակցելու են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը:


Հայաստանի վարչապետն այսօր կհանդիպի նաև Վրաստանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ: Ծրագրված է այցելություն Խոջիվանք հայկական գերեզմանատուն, Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների, վրացահայ և վրացի գործարարների հետ: Վաղը Փաշինյանին ընդունելու է Վրաստանի հոգևոր առաջնորդ Պատրիարք Իլյա Երկրորդը:


Հայաստանի նորընտիր վարչապետը Թբիլիսիից ուղևորվելու է Ջավախք` կանգ առնելով հայաբնակ մի քանի գյուղերում, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ