Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոն

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոն
31.05.2018 | 14:24

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը տեղի կունենա սույն թվականի հունիսի 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում: Աշխարհի մակարդակով Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն: Այս տարի Հայաստանում հյուրընկալվելու են յոթ երկրներից ավելի քան քսան երաժիշտ կատարողներ: Իրենց մասնակցությամբ փառատոնը պատվելու են այնպիսի երաժիշտներ, ովքեր աշխատում և ստեղծագործում են Վիեննայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի ինչպես նաև այլ հեղինակավոր նվագախմբերում:

Հայաստանի պետական կամերային նվագախումբ՝

Գեղարվեստական ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան

Փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան

Փառատոնի տնօրեն և պրոդյուսեր՝ Շմավոն Գրիգորյան

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ