«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էլթոն Ջոնը մի փոքր շուտ բացահայտել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի խաղաքարտե՞րը (եթե ոչ` վերջիններս չպետք է լռեն)

Էլթոն Ջոնը մի փոքր շուտ բացահայտել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի խաղաքարտե՞րը (եթե ոչ` վերջիններս չպետք է լռեն)
01.06.2018 | 01:03

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ձեռնոց նետելով միասեռականների և այլասերվածության նկատմամբ ՀՀ բնակչության (միասեռական փոքրամասնությանն ու նրանց սակավաթիվ պաշտպաններին չհաշված) հանրային կարծիքին, ըստ էության, արհամարհելով այն, ինչպես արդեն հայտնի է, Հայաստան էր հրավիրել հայտնի բրիտանացի երգիչ և աշխարհում նույնքան հայտնի միասեռական Էլթոն Ջոնին: Վերջինս Երևան էր ժամանել մեր սրբազան տոնի` Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի` մայիսի 28-ի գրեթե նախօրեին` մայիսի 26-ի երեկոյան:


Արմեն Սարգսյանը, անշուշտ, գիտեր, որ այստեղ է հրավիրել հայտնի միասեռականի, իսկ այդ այլասերվածի նպատակները չգիտե՞ր… «Ազատության» հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասել է, որ Էլթոն Ջոնը Հայաստանում է կարևոր առաքելությամբ՝ «երեխաներին օգնելու, աջակցություն ցույց տալու համար»։ Իսկ ինչու՞ է լռել Էլթոն Ջոնի մյուս, զուգահեռ առաքելության մասին… Ահա այդ նպատակները, որոնք Էլթոն Ջոնը բնավ չի թաքցրել ու հայտնել է բացեիբաց` նպաստել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց, այլև ԼԳՏԲ հանրության (լեսբուհիներ, գեյեր, տրանսվեստիտներ, բիսեքսուալներ) ներկայացուցիչների խնդիրների լուծմանը:


Միասեռական երգիչն ասել է, որ միշտ հաճելի է օգնել, երբ այդ օգնությունը նպաստում է փոփոխություններին: Էլթոն Ջոնի երազած փոփոխությունը ԼԳՏԲ փոքրամասնության նկատմամբ հասարակության քննադատական, մերժողական վերաբերմունքի փոփոխությունն է, իր և իր նման այլասերվածների, այլասերվածության նկատմամբ հանդուրժողականության ձեռքբերումը:


Ստացվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց խնդիրների լուծմանը նպաստելը, ինչպես նաև բարեգործական ակցիան (ՈՒիլյամ Օսթինի ղեկավարած «Starkey Hearing Foundation»-ի կողմից թույլ լսողություն ունեցողներին լսողական սարքեր նվիրելը), որն իրականացնելու քողի ներքո նա եկել է (այժմ դեռ չենք ասում, որ հրավիրվել է) Հայաստան, յուրօրինակ կաշառք են, որպեսզի հայաստանյան հանրության հանդուրժողականությունը ձեռք բերվի` ԼԳՏԲ հանրության ներկայացուցիչների խնդիրների լուծմանը նպաստելու համար… ՈՒրեմն թող Էլթոն Ջոնն էլ, նրան հրավիրող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ իմանան, որ ՀՀ բնակչությունը (չնչին փոքրամասնությանը չհաշված) կտրականապես մերժում է այդպիսի նպատակ հետապնդող աջակցությունն ու բարեգործությունը: Իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց խնդիրների լուծմանը նպաստել, կարիքավոր երեխաներին և այլոց լսողական սարքեր անվճար տալ պարտավոր է մեր պետությունը, եթե համարում ենք, որ պետություն է…
Երևանում մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնելով, որ Անգլիայում և ԱՄՆ-ում շատ հայ ընկերներ ունի, Րաֆֆի և Վաչե Մանուկյաններն իրենց (իր և ամուսնու՝ միասեռական Դեյվիդի) ընկերներն են, Էլթոն Ջոնն ասել է.
«Այստեղ դեռ շատ բան պետք է արվի և, որպես կազմակերպություն, մենք մտադիր ենք ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, ԼԳՏԲ հանրության ոլորտներում որոշակի աշխատանք կատարել: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հանդիպենք այդպիսի մարդկանց, բարելավենք շփումները, վերադառնանք Անգլիա և այնտեղից սկսենք նրանց օգնել»:


Աշխարհահռչակ այլասերվածն ասել է նաև, որ «Անհնար է արագ փոխել մարդկանց մտածելակերպը, դա միանգամից չի լինի: Բայց դա կլինի, հարկավոր է քայլ անել: Ամեն ինչ չէ, որ միանգամից է լինում, երևույթները դանդաղ են փոխվում, բայց դա կատարվում է»: Ինչպես ասում են, ախորժակիդ քացախ. գոնե Հայաստանում, հովանավորներիդ հետ, ձեր ծոծրակները կտեսնեք, դա չեք տեսնի, Հայաստանն աստվածային արարչագործության, սրբազան օրենքների, Նոյի ու փրկության երկիրն է… Դա մի՛ մոռացեք:
Ըստ Էլթոն Ջոնի, իրենք այստեղ են, քանի որ երևույթները թեկուզ դանդաղ, բայց փոխվում են, և իրենք ուզում են օգնել, որ գործընթացն արագանա, դրա համար էլ ինքը ստեղծել է իր հիմնադրամը:


«Մենք ուզում ենք օգնել նաև ԼԳՏԲ հանրությանը»,- ասել է երգիչը:
Զարհուրելի մեղքի մեջ գտնվող Էլթոն Ջոնի այցի կապակցությամբ ԶԼՄ-ներից մեկը առանց որևէ զարմանքի կամ, ավելի ճիշտ, համապատասխան մերժողական, քննադատական վերաբերմունքի, գրել էր, որ նա մայիսի 27-ին ամուսնու՝ Դեյվիդի հետ Երևանում մասնակցել է բարեգործական ակցիայի (Էլթոն Ջոնին չիմացող մեկը պետք է տարակուսեր` տղամարդու անունով կի՞ն է…), կարծես թե տղամարդու տղամարդ ամուսինն աստվածատուր կամ բնատուր, բնական, սովորական մի բան է: Սա պատահակա՞ն եք համարում…


Եթե այո, սխալվում եք, իմացեք, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հստակ միտում ու նպատակ կա, ինչպես Էլթոն Ջոնն է ասել, մարդկանց մտածելակերպը, թեկուզ դանդաղորեն, փոխելու, որոշակի նպատակ կա հասարակական գիտակցությունն աստիճանաբար ու նրբորեն վարժեցնելու անբնական սեռական կապերին, այլասերվածներին և այլասերվածության տարբեր դրսևորումներին` դրանք հետևողականորեն ներկայացնելով իբրև սովորական իրողություններ, որոնք պետք է հանդուրժել, չմերժել, որոնց նկատմամբ որևէ քննադատական, բացասական վերաբերմունք չպետք է արտահայտել: Աշխարհում վերոնշյալ գործընթացը նոր չէ, որ սկսվել է, իրականացվում է որոշակի ու հստակ քաղաքականություն, որի հետևում կանգնած են այս աշխարհի ճարտարապետները, ինչպես նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Արևմուտքի այլ պետություններ, քաղաքականությո՛ւն, որի իրագործմանը լծված են կամ ծառայեցվում են նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում` Հայաստանում: Ապա մի «Գուգլում» փնտրեք ու կտեսնեք, թե քանի-քանի ԶԼՄ է հիացական, առնվազն դրական համատեքստում լուսաբանել Հայաստան Էլթոն Ջոնի այցելությունը և այստեղ նրա առաքելությունը:


Ըստ Էլթոն Ջոնի, իր բախտը բերել է, քանի որ Անգլիայում կարողացել է ամուսնանալ իր ամուսնու հետ: Թշվառը չի գիտակցում, որ ճիշտ հակառակը` իր բախտը չի բերել, քանի որ Աստծո որոշմամբ միասեռականների տեղը հետմահու կյանքում Դժոխքն է:
«ՈՒղիղ մեկ տարի առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳՏԲ հանրության դրոշը,- Էլթոն Ջոնի այցելության և այստեղ նրա հայտարարությունների առնչությամբ գրել է Henaran.am-ը (http://henaran.am/367736.html): Դեսպանատան արած այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ: Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի ունեցավ, որին ներկա տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարեց. «Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»:


Մեկ տարի անց Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, այժմ արդեն Հայաստանի նախագահ դարձած Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանում «Սոդոմ-Գոմոր»-ի կարկառուն ներկայացուցիչ, աշխարհահռչակ երաժիշտ և գեյ Էլթոն Ջոնը: Ի դեպ, 71-ամյա գեյ երաժիշտը Հայաստան է ժամանել իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ։
Էլթոն Ջոնը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բրիտանացի երաժիշտն ու ՀՀ վարչապետն ընթրել են, նրանց հետ էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, ինչպես նաև վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, մշակույթի նախարարը, այլ պաշտոնյաներ:


Ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել և այն մակագրել. «Սելֆի՝ ճաշից հետո…»: Մինչ Փաշինյանը ճաշում է աշխարհահռչակ գեյի հետ, նախագահն էլ հայտարարում է, թե երաժիշտը կարևոր առաքելությամբ է Հայաստանում՝ երեխաներին օգնելու, աջակցություն ցույց տալու համար, հարկ է ՀՀ նոր ղեկավարությանը հիշեցնել, որ մեկ օր առաջ իրենք խաչակնքում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, որ նախօրեին Փաշինյանն ընդունում էր Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Արմեն Սարգսյանը սիրում է եկեղեցու հետ համատեղ արվող ծրագրերից խոսել: Կոնկրետանալ է պետք, պարոնայք. դուք` որպես քրիստոնյա Հայաստանի ղեկավարներ, ի՞նչ եք քարոզում, ինչպիսի՞ օրինակ եք տալիս ժողովրդին: Կեղծ բարեպաշտությու՞ն, որ ուղեկցվում է սոդոմական մեղքի քարոզով, ինչպես Էլթոն Ջոնն է հույս հայտնում.


«…Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ։ Փոփոխությունները միշտ էլ դանդաղ են տեղի ունենում, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է իրականություն դառնալ իմ կյանքի ընթացքում։ Դա կարող է լինել, բայց պետք է համբերատար լինես, գործես մաքուր սրտով և մտքով (և ո՞վ է խոսում մաքուր սրտով ու մտքով գործելու մասին, սա նույնիսկ ավելին է, քան անհեթեթությունն ու զավեշտը միասին- Ա. Հ.)։ Կարծում եմ, որ նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում։ Եվ արդեն իսկ անում են դա։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին, միշտ էլ հաճելի է փոփոխությունների ցունամիի մաս դառնալ»:


Պարոնայք նոր Հայաստանի ղեկավարներ, սա 1700-ամյա քրիստոնյա Հայաստանն է: Այստեղ չի հանդուրժվելու ճաճանչափայլ արտահայտություններով, մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ գեղեցիկ փաթեթավորված սոդոմգոմորական մեղքի քարոզը: Որքան էլ դա փորձեք քողարկել ժպիտների և մարդասիրական լոզունգների տակ: Թող մեզ ոչ մեկը չխաբի: Աստվածաշնչում Տերը հստակ արգելում է ԱՐՎԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ և այն անվանում ՊՂԾՈՒԹՅՈՒՆ:


«Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է» (Ղևտացիների 18:22): Աստված արգելում է այն, ինչ զզվելի է, նողկալի ու գարշելի: Նման պատվիրան Աստվածաշնչում տասնյակներով կա:
«Մի ատողը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է Էլթոն Ջոնն Instagram-ի իր էջում հայաստանյան այցի վերաբերյալ: Երգիչը նկատի է ունեցել համացանցային բուռն քննարկումները, որոնք վերաբերում էին իր սեռական կողմնորոշմանը: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը ջերմ կապեր ունի գեյության աշխարհահռչակ սիմվոլ Էլթոն Ջոնի հետ, դիմում ենք նրան. պարոն նախագահ, փոխանցեք Էլթոն Ջոնին, որ հայ քրիստոնյան սիրում է մարդուն, բայց ատում է մեղքը: Երբեք թույլ չենք տա պղծել մեր հայրենիքը, մեր երեխաներին, լսու՞մ եք, թույլ չենք տա: Եթե դրանք են Ձեր բերած փոփոխությունները և նոր Հայաստանը, չեք հաջողելու:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. ՈՒշագրավ է, որ Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին:
Ահա՜ թե ինչ… Սա՞ էր «հեղափոխություն» հորջորջված այս իշխանափոխության նպատակը կամ, ավելի ճիշտ, նպատակներից մեկը, սա՞ էր «հեղափոխության» առաջին ծիծեռնակը… Եթե ոչ, ապա ՀՀ վարչապետը և նախագահը պարտավոր են շտապ պարզաբանմամբ հանդես գալ, հասարակությանը, մեր ժողովրդին հավաստել, որ դա սոսկ Էլթոն Ջոնի անձնական ու սխալական կարծիքն է, և որ Հայաստանում իրենց հետ, այսինքն` վարչապետի ու նախագահի աջակցությամբ «նման խնդիրները դեպի լավը» չեն փոխվելու: Երկրի վերոնշյալ ղեկավարները պարտավոր են հավաստել, որ իրենք այդպիսի փոփոխություններ չեն բերելու Հայաստանում, մասնավորապես` այլասերվածները, նրանց պաշտպաններն ու հովանավորները մեր երկրում չե՛ն ունենալու այլասերվածության քարոզչության իրավունք, երեխա որդեգրելու իրավունք, մեկ այլ միասեռականի հետ իրենց ամուսնությունն օրինականորեն գրանցելու իրավունք, մատաղ սերնդին դաստիարակելու իրավունք, Հայաստանում միասեռականների շքերթ կազմակերպելու իրավունք: Պա՞րզ է ասված…
«Աշխարհահռչակ, միլիարդատեր... տիտղոսները չեն կարող մեղմացնել միասեռականության սոդոմական ախտը, և այն հույժ մերժելի և դատապարտելի է, տխրեցի` լսելով մեր նախագահի այդպիսի ընկեր ունենալու փաստը,- իր ֆեյսբուքյան էջում գրել է տեր Ղազար քահանա Պետրոսյանը:- Այդ երգիչը բարեգործության քողի տակ սոդոմականություն կարող է տարածել: Պարոն նախագահ, Ձեզ պատիվ չբերեց»:


Նույնիսկ «Կյանքի խոսք» աղանդի (շրջանառվող տեղեկությունների համաձայն, այս և այլ աղանդների բազմաթիվ անդամներ զինվորական կարգապահությամբ մասնակցել են ապրիլ և մայիս ամիսների ընթացքում Երևանում և այլուր փողոցների շրջափակմանը) առաջնորդ Արթուր Սիմոնյանն է իր ֆեյսբուքյան էջում գրել.
«Դուխով» բառը Հայաստանում կորցնում է զորությունը:
#դուխով #Հայաստան
Հայաստանում այսօր հյուրընկալեցին Էլթոն Ջոնին իր «ամուսնու» հետ:
Ամենաբարձր պաշտոնական ընդունելության արժանացրին նրանց: Ինչպես հասկացանք, նա Հայաստան չի եկել որպես երգիչ, այլ բարեգործական քողի տակ՝ որպես ԼԳՏԲ-ի դեսպան:
Տա Աստված, որ մեր ժողովուրդն էնքան դուխով գտնվի, որ մեր դարավոր ընտանիքի դեմքը չփոխի»:


Ոմանց կարծիքով կամ նույնիսկ համոզմամբ, միասեռականներին ու մյուս այլասերվածներին պետք է գնդակահարել, վառել կամ առնվազն քարկոծել, ինչպես Աստվածաշնչում է ներկայացված: Եթե խոսքը պատժի մասին է, նրանց այրումն արդեն իսկ ապահովված է, Աստծո պատժից ավելի ահեղ պատիժ չկա, էլ ի՞նչ պատժես... Բայց ծոծրակները կտեսնեն, այլասերվածության քարոզչության իրավունքը չեն տեսնի, ինչպես չեն տեսնի երեխա որդեգրելու, Հայաստանի մայրաքաղաքի սրտում` Հանրապետության հրապարակում և այլուր շքերթ անցկացնելու և այն պղծելու, միմյանց հետ ամուսնություններն օրինականորեն գրանցելու իրավունքը...


Ընկերներիցս մեկը հարցնում է` իսկ ի՞նչ պետք է անենք, եթե օրենքներ ընդունեն, և հավելում է, որ ինքը դրա նախադրյալները տեսնում է: Ահա պատասխանս. արդեն իսկ անում ենք` քարոզչական դաշտում պայքարելով, այդ ամենի և «Խտրականության մասին» օրենքի ընդունման նկատմամբ հասարակության անհանդուրժողականության մակարդակն էլ ավելի բարձրացնելով, օրենքի ընդունումն այդ կերպ կանխել փորձելով: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունները ողջախոհ չլինեն ու չանսան բանականության ձայնին, դեմ գնան մեր ազգային բարոյական և հոգևոր արժեհամակարգին, կանենք այն, ինչ ներկա իշխանություններն արեցին: Նրանք էլ, լավագույն դեպքում, կարժանանան Սերժ Սարգսյանի ճակատագրին: Բոլորը պետք է գիտակցեն, որ սա Հայաստանն է, և վե՛րջ: Ինչպես հիմա ընդունված է ասել` դուխո՛վ:


Ես չգիտեմ` Էլթոն Ջո՞նն է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արջի ծառայություն մատուցել Հայաստանում իր առաքելության վերաբերյալ հիշյալ պարզաբանումներով, Արմեն Սարգսյա՞նն է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության նկատմամբ վատ քայլ կատարել` Էլթոն Ջոնին Հայաստան հրավիրելով, թե՞ Էլթոն Ջոնը պարզապես մի փոքր շուտ բացահայտել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը… Թող դա իրենց մեջ պարզեն:

Դիտվել է՝ 6003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ates.am/hy醟/1713936623">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում