«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բումերանգի հետագիծը (Քայլոն և մենք)

Բումերանգի հետագիծը (Քայլոն և մենք)
01.06.2018 | 01:17

ՆԱԽԵՐԳ
Հունիսի 1-ը 2 հոգեզմայլ խորհուրդ ունի. նախ` ամռան նորամուտն է, այնուհետև Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։
Արևածագն ավետեց 2018-ի ամառը և հուշեց, որ ազատ, անկախ և, ի վերջո, ժողովրդավարական Հայաստանում մշտաբնակ մանուկների ուղիղ կեսը թերսնված է դեռ օրորոցից։


ՈՒ մի՞թե հենց սա չէ օրվա, տարվա և բիրտ դարի հայաստանյան անարգանքը։

Եվ ահա այս թախծալույս օրով հայտարարում եմ ի լուր ոմանց` «Իրատեսը» և ձեր ծառան հեզ, այսինքն` ես, եղել ենք, կանք և կլինենք ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ։ Ընդդիմություն` հակապետականությանն ու ապազգայնացմանը։ Ի վերջո` տասը տարի է, ինչ մենք առաջնադիրքում ենք, և ներկա զարթոնքային զուլալումներում կա նաև մեր լուման։ Տե՜ր իմ Երկնավոր, մի՞թե դեմ ենք տիար Նիկոլին և նրա կառավարությանը։ Բնավ։ ՈՒղղակի պահանջատեր ենք, որ նրանք` Նիկոլն ու յուր երիտկառավարությունը, չսայթաքեն և արժանի լինեն Հանրապետության հրապարակի ղողանջներին։
Միով բանիվ, մենք նիկոլյան իշխանության համար և՛ թավշապատ դագանակ ենք, և՛ թուջաձույլ վահան։ Կռահեցիք, կասկած չունեմ, թե որն է կառուցողական ընդդիմության դերն այսօր, և որպեսզի կռահումը վերածվի գիտակցության, առաջարկում եմ, որ վերընթերցեք նախորդ ուրբաթ օրվա «Իրատեսի» առաջնորդող հրապարակումները` «Հաջողության պատմություն» (հեղ.` Կարմեն Դավթյան) և «ՈՒրվականների Հայաստանը» (հեղ.` Անահիտ Ադամյան)։ Ինքս հիմա կատարում եմ երկու կառուցիկ մեջբերում. «Փողոցից իշխանության եկած ուժը, նաև Հայաստանն այս պահին ունեն բավականին բարձր լեգիտիմություն։ Մնում է հասկանալ` կկարողանա՞ն փողոցից եկածները կապիտալացնել այդ լեգիտիմությունը` բոլոր ուղղություններով» («Հաջողության պատմություն»)։


«Դա իրապես սքանչելի է, կենսական էներգիան, որ բխում է հավատից ու փոփոխությունների ցանկությունից, կարող է ամեն ինչ իր տեղը դնել ու «հեղափոխությունը» դարձնել հեղափոխություն, որտեղ չկան քաղաքական կուլիսներ, որտեղ իսկապես էլիտայի որակական փոփոխություն է լինում, և իշխանություն դարձածները ոչ մի պատճառ չունեն 180 աստիճանով տեսակետ ու համակարգում միայն ցուցանակ փոխել»։
Միով բանիվ, մենք սատարում ենք ներկա իշխանությանն ու կառավարությանը` նշտարով և անուշադրով զինված, որը ապաքինում է, չի դիմահարդարում։

ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՀԵՏԱԳԻԾԸ
(Արգո իմ ընթերցող, սույն նյութը տողաշարվում է մայիսի 28-ի առավոտյան, մինչև ուրբաթ հնարավոր է, որ ինչ-ինչ իրադարձություններ կատարվեն երկրում, որոնք դուրս կմնան նյութի քննարկումից, ներողամիտ եղեք, դրանք դեռ կհյուրընկալվեն մեզ)։

Այսօր անթիվ բումերանգներ են օդ շպրտվում։ Շպրտվում են, փշրում են որսի կողոսկրերը և շառաչելով հետ են թռչում, հանգրվանում են որսորդ-նետորդի ոտքերի տակ։ Բայց եթե հանկարծ որսորդ-նետորդը բումերանգը ուղղում է ոչ թե դեպի որսը, դիցուք, դեպի կենգուրուն կամ ջայլամը, այլ դեպի աղվամազափունջ ճուտիկների բույնը, ապա այն հետ է սուրում և հարվածում-ճեղքում է ձախորդ որսորդի հոնքամեջը։


(Բումերանգը, ըստ էության, փայտե մահակ է, եղել է թե՛ որսորդական, թե՛ մարտական զենք ավստրալացի աբորիգենների ձեռքում։ Ի դեպ, բումերանգը գործածել են Հին Եգիպտոսում, Հարավային Հնդկաստանում, Հարավարևելյան Ասիայում և Մեքսիկայում։ Այժմ այն լայնորեն, ճիշտ է փոխաբերական իմաստով, գործածվում է Հայաստանում)։
Հզոր ու անվարան է դեպի քրեաօլիգարխիա նետված բումերանգը։ Նրա հետագծին հետևում են հայ հանրությունն ու համայն հայությունը։ ՈՒ եթե քրեաօլիգարխիկ դևը գլխատվի, ապա, չկասկածեք, բումերանգը պատվավոր մի շրջան կգծի երկնքում, Արարատի, Մռավի և Արագածի միջակայքում և արժանապատվորեն կհանգրվանի Հանրապետության հրապարակում։ Ամե՜ն։

Անգլիացի հանրահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը մայիսի 27-ին ժամանեց Երևան։ Ժամանեց և ընթրեց երկրիս բարձրագույն կառավարիչների` վարչապետ տիար Փաշինյանի և նախագահ տիար Սարգսյանի հետ։
Խորհրդանշական էր նրա այցը, զի նախ համընկնում էր 1-ին հայկական հանրապետության 100-ամյակին, հետո նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
Տիար Ջոնը ժամանել էր աշխարհիկ և հոգևոր բարիքներով բեռնված։ Այսպես, StarKey Hearing Technologies հիմնադրամը, «Հայր և Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնը, «Երևան իմ սեր» հիմնադրամի մասնակցությամբ, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության լսողական խնդիրներ ունեցող 100 երեխայի նվիրաբերեցին 100 լսողական սարք։ Եռօրյա բարեշնորհական միջոցառման ընթացքում, խնդրահարույց ևս 2500 մանուկների և մեծահասակների նվիրաբերվեց վերականգնողական լսողական սարք։
Տե՜ր իմ Երկնավոր, մի՞թե սույն խիստ ամոթալի նվիրաբերումը համարժեք է թավշյա (զարթոնքային) հեղափոխությունից հետո ուսերը շտկող մեր երկրի աշխարհիկ և հոգևոր արժեհամակարգին։ Կներեք ինձ, բայց անկարող եմ չհառաչել և մի քանի շառաչուն խոսքեր չուղղել երկրիս ներկա բախտը կռող այրաց ու տիկնանց, Հայաստանի Հանրապետությունը անկելանո՞ց է, թե՞ որբանոց, մենք վերջին 100 տարում առաջին (և միակն աշխարհում) համաիսլամական կայսրությունից քրիստոնեական մեր հողերն ազատագրած եզակի երկի՞րն ենք, թե՞ Սոմալի սովյալ պետությունը։

Սակայն Ջոն Էլթոնը նաև աշխարհահռչակ բարեգործ է, ժողովրդավարության փարոս է և համամարդկային առաջադիմության ատրուշան է։ ՀՀ 4-րդ, խորհրդանշական նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված էր նրանով և տպավորությունները նախագահավայել վեհությամբ կիսեց ժողովրդի հետ։ Այն է, տիար Ջոնը կեսկատակ երազել է Արարատը վերադարձնել հայությանը։ (Կներեք, 100 տարի առաջ, ավելի ստույգ` 1896-ի ապրիլի 30-ին Մառախլապատ Ալբիոնից, անգլիական քաղաքական և պետական գործիչ Ռոբերտ Արթուր Թոլբորթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերին լորդերի պալատում հայտարարեց. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»)։ Միաժամանակ Հայաստանը հանրահռչակել աշխարհով մեկ։ Կներեք, բայց մինչ օրս ինչո՞վ է զբաղվել Շառլ Ազնավուրը, Հայաստանը հակահանրահռչակե՞լ է... Կասկածում եմ...
«Տիկին» Էլթոն Ջոնը, ի դեպ, Երկիր մոլորակում վաղուց հանրաճանաչ է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ։

ՔԱՅԼՈՆ ԵՎ ՄԵՆՔ
Քնարական միջօրե է։ Հյուրընկալվենք գեղանկար տողեր երկնող բանաստեղծին` անունը Արտաշես, տոհմանունը` Սիամ.
Անլույս մի նրբանցքում,
անհայտ մի քաղաքի
Եվ ես կխլանամ կանչ ու
աղաղակից,
Որ չլսեմ անբառ քո շշունջը`
գրկիր։
«Սև վարդը»

ՈՒ՞ր ես, Քայլո, որտե՞ղ ես ծվարել և ինչպիսի՜ Հայաստան ես դու երազում տեսնում, քայլարշավորդ և պատվական չորքոտանի։ Անլույս մի նրբա՞նցք ես տեսնում, թե՞ դեգերում ես մի անհայտ քաղաքում։ Քայլոյին մաղթենք արևշատություն և շրջափակենք (առայժմ տեսականորեն) ՀՀ վարչապետի նստավայրը, հայոց խորհրդարանը և նախագահի (դարձյալ հայոց) աշխատավայրը։ Շրջափակենք և պահանջենք կենսագործել ներքոնշյալ ազգապետափրկչական և գերարմատական փոփոխությունները։


ՀՀ-ն աղանդավորական չարիքի գերազատական մի անդաստան է։ Մշտապես ՀՀ-ում բնակվում է ոչ ավելի, քան 2 մլն քաղաքացի։ Երկու մլն-ից 350 հազարն այս և կամ այն քայքայիչ աղանդի անդամ են։ Այսինքն` երկրի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ աղանդավոր է։ Ահասարսուռ թիվ է։ Զարզանդելի մի ական է` անթաքույց տեղադրված պետության հիմքում։ Աղանդավորները գործում են (այսինքն` երկիրն են քայքայում) բացահայտորեն և լկտիաբար։ Այս դիվահարված և թունաթուք հորդան պաշտպանված է և՛ գործող օրենքներով, և՛ չգրված օրենսդրությամբ։ Սույն ականը դեռ չի պայթել և չի էլ պայթելու։ Հեռահար ռազմավարությամբ, դանդաղ ու անշփոթ, հազարամյա փորձով թրծված աղանդները որոմ են տարածում ընտանիքում և բանակում, կրթօջախներում և հեռավոր ու չարքաշ բնակավայրերում։ Ի դեպ, ճիշտ ժամանակն է, որ ՀՀ ԱԱԾ-ն հետաքննի, հայտնաբերի և երկրի դատին հանձնի այն բոլոր պետական ծառայողներին և ցուցքային գործարարության (չմտատանջվեք, ցուցքային գործարարությունը նույն շոու բիզնեսն է) ներկայացուցիչներին, որոնք այս կամ այն աղանդի պատվիրակն են Հայաստանում։


ԼԳՏԲ-ականների գլխաքանակն անհայտ է, կարծես մի քանի հարյուր մարդ է այս սատանայական անասնությամբ զբաղվում։ Դարձյալ հիմնավորապես պաշտպանված գործող օրենքներով և չգրված օրենսդրությամբ։ Ի դեպ, մի՞թե ժամանակը չէ, որ ՀՀ ԱԱԾ-ն հետաքննի, հայտնաբերի և երկրի դատին հանձնի բոլոր նրանց, ովքեր հովանավորում են նշյալ սոդոմգոմորյան աղետը։ Նաև, իհարկե, այն պետծառայողներին ու ցուցքային գործարարության ներկայացուցիչներին, որոնք ԼԳՏԲ համայնքի նվիրյալներ են։ Այսքանով, թերևս, բավարարվենք։ Համաձայն չե՞ք։ Հատկանշում եմ ևս մեկ ազգապետափրկչական և գերարմատական հեղաշրջում` փակել անխտիր բոլոր խաղատները։ Չէ՞ որ այնտեղ է, որ փոթորկվում են դժոխային կրքեր և տանուլ են տալիս անխտիր բոլորը, զի այլոց դժբախտության վրա որևէ մեկը դեռ սեփական երջանկության ամրոցը չի կառուցել։ Տե՜ր իմ Երկնավոր, որքան գումար է շրջանառվում հանրապետության խաղատներում։ Ահռելի գումարի ստվար զանգվածը, ինչ խոսք, գողոն է։ Այդ փողերով գուցե պետք էր կառուցել շեն օջախներ Կումայրի-Գյումրիում և տնավորել վագոն-տնակների բնակիչներին։
Ի դեպ, ահռելի կապիտալ կա թե՛ աղանդավորների, թե՛ ԼԳՏԲ-ականների պահոցներում։ Հարկավոր է դա անհապաղ ազգայնացնել։ Ընդ որում` ընդունելով համապատասխան օրենք։ Այսպիսով, երկրի վարչական և քաղաքական ներկա ղեկավարությունը պետք է գերհստակորեն գիտակցի, որ «Սիրո և համերաշխության» հեղափոխության պահանջների տիրույթում են վերոնշյալ ազգապետափրկչական և գերարմատական հեղաշրջումները։ Առակն այս ի՞նչ է ցուցանում ՀՀ վարչապետի նստավայրին, հայոց խորհրդարանին և նախագահական հյուրընկալ տանը. մի՞թե պարզ չէ...

ՎԵՐՋԵՐԳ
«Սիրո և համերաշխության» հեղափոխությունն օր օրի պետք է հետևի երկրի կառավարման հարթակներում դիրքավորված այրաց և տիկնանց գործերին։ Հետևի, հետևություններ կատարի բարեսրտորեն և խստապահանջ։
Արթուն եղեք, տիարք և տիկնայք կառավարիչներ, օրենսդիրներ և այլք։ Արթուն եղեք և քնից առաջ Հանրապետության հրապարակում յոթ անգամ պտտվեք։ Ասում են` չարը խափանվում է...
Հունիսի 1-ը երկու հոգեզմայլ խորհուրդ ունի...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ