Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Առանձնակի անակնկալներ չեն եղել

Առանձնակի անակնկալներ չեն եղել
01.06.2018 | 01:30

Աշխարհի առաջնությանն ընդառաջ մասնակից ֆուտբոլային տերություններն անցկացնում են ընկերական հանդիպումների շարք: Ընդհանուր տոնայնությունից դուրս չմնալու կամ գուցե ավելի հեռագնա նպատակով նույնն են փորձում անել և մնացած երկրների հավաքականներն ու դրանց շարքում և մերը, որը նորից գլխավորի պոստին վերադարձած Վարդան Մինասյան մարզիչ ունի, հրավիրված ֆուտբոլիստների անհամեմատ ավելի լայն կազմ, նրանց թվում և հայոց ֆուտբոլի գլխին կանգնած Նեմեց Ռուբո-Ռուբեն Հայրապետյան ֆուտբոլային չտեսնված-չլսված, արար աշխարհում իր նման երկրորդը չունեցող բացառիկի կողմից նախկինում մերժվածներ կամ բացառվածներ (ֆեդերացիայի նախագահ լինելը Հ. Ռ.-ի զբաղեցրածի պաշտոնական անվանումն է, բայց մենք հո գիտե՞նք, որ նա հայոց ֆուտբոլի պապան է (թող որ չստացված) այդ նույն հայոց ֆուտբոլը մոռացության անդաստաններ մղող տիտանական, իր իմացածով` չարքաշ, մեր տեսածով` անպտուղ աշխատանքով):

Այս երկար, սակայն ծայրահեղ անհրաժեշտ նախաբանից հետո թույլ տվեք խիստ համառոտ անդրադառնալ Մալթայի ընտրանու հետ Ավստրիայում ունեցած մերոնց հանդիպմանը: Տեղյակ ենք ու, դրանից օգտվելով, տեղեկացնում ենք, որ այն ավարտվել է 1:1 հաշվով: Հիմա դա լա՞վ, թե՞ վատ արդյունք է, հստակ կարող է պատասխանել միայն մեկ մարդ, անձամբ ինքը` Վարդան Մինասյանը, որը, երևի մի փոքր էլ մտնելով շարքային հանդիսատեսի հանդերձի մեջ, մեծահոգաբար իրեն նեղություն կտա ասելու նաև, թե նման ֆուտբոլ տեսնելու ցանկություն երկրորդ անգամ է՞լ կունենար, թե՞ կնախընտրեր բավարարվել չարյաց փոքրագույնով:
Սակայն այնպես չէ, որ մենք մխիթարվելու բան չունենք: Ի տարբերություն մեր հյուսիսային հարևանների, մեր ունեցածն ավելին է նրանով, որ չենք մասնակցում աշխարհի առաջնությանը: Այնպես չէ, որ ռուսները լավ խաղի համար են նվաճել այդ իրավունքը: Ոչ, պարզապես նրանք այդ առաջնության կազմակերպիչ երկիրն են, ու ՖԻՖԱ-ն, որպես բարի կամքի դրսևորում, իր պրակտիկայում կազմակերպիչ երկրին առաջնության մասնակցության թույլտվություն է շնորհում` ազատելով խմբային փուլի մասնակցությունից, որ, հանկարծ, Աստված մի արասցե, վատագույնը չլինի: Կոնկրետանանք:


Ի՞նչ ցույց տվեց Ավստրիա-Ռուսաստան ամբողջ աշխարհի համար ընկերական համարվող, Չերչեսովի որակմամբ ստուգողական հանդիպումը, որը, ի դեպ, ավարտվել է նվազագույն հաշվով` ռուսների պարտությամբ:
Ճիշտ եք` այդ հավաքականի ավելորդությունը ֆուտբոլի ապագա տոնին, որովհետև խաղային նման որակով անհնար է ուրիշ բան անել, քան մրցակիցներին քաշքշելը, նրանց գրկախառնվելով` գետնին գցելը, խաղավերջում մրցակցից մարզաշապիկ խնդրելն ի հուշ` մեծամտորեն սեփականը տալով:


Նկատելով, որ մերոնց օրինակով նաև ռուսների ունեցած մրցակցությունում ֆիքսվածն առանձնապես չսպասվածներից չէ, ասենք, որ մնացածներում էլ առանձնապես անակնկալ արդյունքներ չեն գրանցվել, եթե բացառենք Պորտուգալիա-Թունիս դիմակայությունում արձանագրվածը, որում անակնկալի տարրը թերևս այն է, որ հաշվի մեջ առաջ լինելով երկու գնդակի առավելությամբ` Եվրոպայի գործող չեմպիոնները ստիպված են եղել բավարարվել ոչ-ոքի արդյունքով` 2:2: Ի դեպ, խաղին չի մասնակցել Քրիշտիանու Ռոնալդուն:
Հարկավ, բացառյալների շարքում պիտի դիտարկել և Արգենտինա-Հայիթի մրցակցությունը ոչ այնքան հանդիպման ելքի, որքան դրանում արձանագրված հաշվի առումով, քանզի, սովորույթի համաձայն, աշխարհի գործող փոխչեմպիոնները գոլառատ հանդիպումներ չեն անցկացնում: Արգենտինացիների պարագայում այս մրցակցության առնչությամբ առաջին հայացքից անպարզ մնացած մի հարց էլ կար` նախապատրաստական շրջանում նման թույլ մրցակից ընտրելու մոտիվացիան: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ Սամպաոլին փորձարկում էր զանգվածային պաշտպանությունը ճեղքելու տակտիկան: Մրցակցությունում գրանցվել է դարպասի չորս գրավում, որից երեքը` Մեսիի, մեկն էլ` Ագուերոյի կատարմամբ, որը գոլի է վերածվել Մեսիի փոխանցումից հետո:


Կարելի է ուրիշ հանդիպումներ էլ հիշատակել (զորօրինակ, ֆրանսիացիների 2:0 հաշվով հաղթանակն իռլանդացիների կամ աշխարհի այս առաջնության իրավունքից զրկված իտալացիների հաղթանակը Սաուդյան Արաբիայի նկատմամբ` 2:1), սակայն դրանք թողնենք հաջորդ անգամվան, մանավանդ որ այսօրվանից սկսվում է ընկերական հանդիպումների երկրորդ փուլը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ