Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աննախադեպ զարգացումներ հայկական ֆուտբոլում

Աննախադեպ զարգացումներ հայկական ֆուտբոլում
01.06.2018 | 01:32

Հայկական ֆուտբոլում գրանցվել է նախադեպը չունեցած իրողություն` Գյումրու «Շիրակն» իր բոլոր թիմերը հանել է երկրի առաջնություններից: Պատճառն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պայմանավորված խաղ անցկացնելու մեղադրանքով, թիմին զրկել է 12 միավորից` հնարավորություն ստանալով իր ուզածի պես դասավորելու մրցաշարային աղյուսակը: Թերևս կարիք էլ չկա ասելու, որ այդքան միավոր հանելու պարագայում Գյումրու «Շիրակը» զրկվել է անգամ մրցաշարային եռյակում հայտնվելու հնարավորությունից` այստեղից հետագայում բխող ու գուցե այլ զարգացումներ պարունակող հեռանկարով, որի շարունակությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղեղի ծալքերում կարելի է միայն փնտրել:


Փաստը մնում է փաստ, որ Գյումրու «Շիրակի» ղեկավարությունը համաձայն չէ թիմի նկատմամբ կիրառված սանկցիաներին, դրա մեջ տեսնում է կամայականության դրսևորում, ստեղծված իրավիճակի հանգուցալուծում համարելով ֆեդերացիայի նախագահի ու ողջ աշխատակազմի հրաժարականը` համարելով, որ այս պայմաններում իրենք հրաժարվում են նաև Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելուց:
«Մեր բողոքը շատ հստակ է և պարզ: Մենք հիմա 450 երեխա ունենք մարզվող: Եթե ֆեդերացիան է որոշում, թե ով պետք է դառնա չեմպիոն, ուրեմն մենք չենք պատրաստվում շարունակելու: Վստահ եմ` այդ երեխաների ծնողները մեր որոշումը հասկանում և հարգում են: Պահանջում ենք ինչպես ֆեդերացիայի նախագահի, այնպես էլ ամբողջ աշխատակազմի հրաժարականը, քանի որ այսպես այլևս չի կարող շարունակվել»,- ասում է Արման Սահակյանը:


«ՍիվիլՆեթի» հետ նրա զրույցից ակնհայտ է դառնում, որ ակումբներ-ֆուտբոլի ֆեդերացիա հարաբերություններում մշտապես են առկա եղել տարաձայնությունները: Փաստորեն, այստեղ կուտակված աղբը պարզապես առավել նպաստավոր պայմանի սպասումների մեջ է եղել ու հիմա է ջրի երես ելել: Ակնհայտ է մի բան` հայկական ֆուտբոլային տնտեսությունը տարիներ շարունակ կառավարվել է զոռբայավարի, Ռուբեն Հայրապետյանն իրեն համարել է տնտեսության թիվ մեկ ավել ու ավլել է ուզածի պես: Հենց այդ ուզածի պեսն էլ բերել-հասցրել է այսօրվան, որն արդեն շատ ավելի ազդեցիկ այրերի միջամտության կարիքն է զգում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ