«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ես շուտով ամեն ինչի մասին կասեմ, լա՞վ»

«Ես շուտով ամեն ինչի մասին կասեմ, լա՞վ»
01.06.2018 | 01:35

Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է «արքայականը» լքելու մասին` հայտարարելով, որ իր համար «հրաշալի էր այդ թիմում խաղալը»: «Սերուցքայինների» օնլայն խանութում դժվար չէ նկատել թիմի 2018-2019 մրցաշրջանի նոր մարզազգեստով նկարներում նրա լուսանկարի բացակայությունը: Ռոնալդուն չի մասնակցել նաև հանդերձանքի տեսահոլովակի շնորհանդեսին: Քրիշտիանուի ընկերը հայտնել է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստին խոստացել է բարձրացված աշխատավարձ, սակայն խոսքի տերը չի եղել, մինչդեռ «Պարի Սեն Ժերմենն» արդեն իսկ պատրաստ է նրան ունենալու համար տալու տարեկան 45 միլիոն եվրո աշխատավարձ:


Երբ Կիևի օլիմպիական մարզադաշտում պաշտոնապես բարձրաձայնվեց, որ Մադրիդի «Ռեալը» երրորդ անգամ հռչակվում է Չեմպիոնների լիգայի հաղթող, շատ քչերի մտքով կանցներ, որ այդ պահին կարող է հնչել նորություն, որը կարող է ստվերել այդ մեծ իրադարձությունը: Սակայն Ռոնալդուն, որ իր հեղինակությամբ, ըստ էության, հավասարազոր է մի ողջ թիմի ունեցածի, մի երկու գուցե և անզգույշ արտաբերված բառով ցնցեց ողջ մարզաշխարհը` հետխաղյա հարցազրույցում ակնարկելով, որ դժգոհ է «արքայականում» ունեցած վիճակից:


Ճիշտ է, հայտարարության մեջ թիմից հեռանալու առնչությամբ որոշակիություն չի եղել, սակայն կասկածի համար պտղունցն էլ բավական է, և սրանում գուցե, Ռոնալդուի վատ տրամադրության գործոնն էլ կա (արդեն երկրորդ եզրափակիչն է ավարտվում առանց նրա հանգուցային դերակատարության` դարպասի գրավման), բայց այն, կարծես, այնքան էլ չի շաղկապվում նրա ծամծմած հետևյալ մտքին. «Հիմա ես պարզապես ցանկանում եմ զմայլվել այս պահով, սակայն մոտակա օրերս կտամ ինձ մշտապես աջակցող երկրպագուներիս հուզող հարցի պատասխանը: Հրաշալի է եղել «Ռեալի» համար խաղալը… Մի խոսքով, ես շուտով ամեն ինչի մասին կասեմ, լա՞վ»:


Լրագրողը հասցրել է մի քանի ճշգրտող հարց տալ, փորձելով հստակեցնել, թե ֆուտբոլիստի համար «սերուցքայինների» հետ այս խաղն արդյո՞ք հրաժեշտի էր։ «Ոչ, ոչ, հիմա ես իմ ընկերների հետ տոնելու եմ: Պատասխանը հետո կտամ: Ցանկացած ֆուտբոլիստի ապագան այս պահի համար կարևոր չէ, գլխավորն այն է, որ մենք պատմություն ենք կերտել: Չէ, սա ոչ մի կարգի ուղերձ էլ չէ, շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- եղել է պատասխանը, որտեղ, համենայն դեպս, չասված բաներ կան:


Եվ այնուամենայնիվ, զգացվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում», բայց ակնհայտ է, որ նրան անհանգստացնող պրոբլեմներ կան, ու դա հիմնովին արտահայտված է պորտուգալացու ընկերոջ` Նունու Գոմեշի խոսքերում: Թողնելով նրա խոսքի բավական երկար նախաբանը` մեջբերենք թիրախավորվածը. «Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Եթե նայենք նրա աշխատավարձին, նրան զգալիորեն թերավճարում են: Նա իր նկատմամբ ցանկանում է այնպիսի վերաբերմունք, ինչպիսին «Բարսելոնում» կա Խավիի, Անդրես Ինիեստայի ու Լիոնել Մեսիի նկատմամբ: Երբ ֆուտբոլիստի հետ երկարաձգում են պայմանագիրը, նա դառնում է բավարարված ու միանգամայն այլ աշխատավարձ է ստանում ակումբից: Ներկա դրությամբ Ռոնալդուի աշխատավարձը 21 միլիոն եվրո է, որն էապես քիչ է, քան Նեյմարի ստացածը «Պարի Սեն Ժերմենում» (36,8 մլն) ու Մեսիինը` «Բարսելոնում» (40 մլն)»:


Ակնհայտ է, որ «կապտանռնագույնների» կազմում մենք երբեք էլ Ռոնալդուին չենք տեսնի, իսկ ահա ՊՍԺ-ն այնքան էլ անիրատեսական չէ, մանավանդ որ ակումբի սեփականատերերն իրենք են շահագրգռված «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալին իրենց կազմում ունենալով, մանավանդ որ փողի պակաս էլ չունեն:
Շարունակելով մնալ թեմայի մեջ` Նունու Գոմեշն ասում է, թե «ՊՍԺ-ն վաղուց է երազում Ռոնալդուին ունենալու մասին: Եվրոպայում նա կարող է տեղափոխվել կամ փարիզյան ակումբ, կամ «Մանչեստր Յունայթեդ», որի նկատմամբ սեր է տածում: Սակայն Ռոնալդուն ցանկանում է մնալ «Ռեալում» ու ավելի լավ ակումբ չի տեսնում, որի հետ կարող էր ավելի շատ տիտղոսներ ու «Ոսկե գնդակներ» ստանալ»:


Գոմեշն անդրադարձել է նաև ֆուտբոլիստի ու «արքայական» ակումբի երկարամյա նախագահ Պերեսի հարաբերություններին, որոնք ձևավորվել են պայմանագրի կնքման ժամկետները տեղափոխելուց հետո. «Ռոնալդուի ու Պերեսի հարաբերությունները փոքր-ինչ սառել են: Նախագահը Քրիշտիանուին խոստացել է, որ պայմանագիրը կերկարացնի, աշխատավարձն էլ կհավելի: Երբ Ռոնալդուն այս առիթով դիմել է ակումբին, պատասխանել են, որ հիմա հարմար պահը չէ: Մրցաշրջանն ավարտվել է: Մինչև հիմա ոչինչ չի եղել: Ռոնալդուի տրամադրությունն ընկած է, որ ղեկավարությունը խոսքին տեր չի կանգնել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ