Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հինգ ուղղությամբ ՀՀԿ-ն հետքայլ չի անելու

Հինգ ուղղությամբ ՀՀԿ-ն հետքայլ չի անելու
01.06.2018 | 10:51

ՀՀԿ ԳՄ նիստը երեկ վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը` նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ նիստին մասնակցել է նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Նիստը 2 ժամից ավելի տևեց, քանի որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, կուսակցության ռազմավարությունն ու մարտունակությունը, նաև մեր գնահատականը կառավարության առաջիկա ծրագրի վերաբերյալ»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց՝ ՀՀԿ-ն ազգային-պահպանողական կուսակցություն է, իր գաղափարախոսության համաձայն շարունակելու է ակտիվ աշխատել:


Նրա խոսքով` ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն վիժեցնել կառավարության ծրագիրը: «Մենք 5 քայլ ունենք, որոնցում հետքայլ չենք անելու` Արցախի հարց, Ցեղասպանության միջազգային հարց, ԵԱՏՄ, բանակ ու անվտանգություն և ազգային արժեքներ: Մնացած հարցերում պատրաստ ենք քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Նա ընդգծեց, որ կառավարության ծրագիրը կընդունվի ԱԺ-ի կողմից: «ՀՀԿ-ն էլ գոտկատեղից ներքև հարվածներ չի տալու»,- ասաց նա

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ