Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը դեռ հեռու է

Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը դեռ հեռու է
02.06.2018 | 11:09

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ծրագրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Նրա խոսքով` հանդիպումը կկայանա, երբ «բարենպաստ պահ» ստեղծվի: Խոսքը «ոչ թե ամիսների, այլ շաբաթների մասին է», իսկ ՀՀ ԱԳՆ-ն «աշխատում է ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացի վրա»: Եվ հետո` «Ես գտնվում եմ անմիջական շփման մեջ տարբեր պաշտոնյաներրի հետ, որ ուղղակի դեր ունեն այդ գործընթացում: Դա շարունակվում է: Մենք ձեռնարկում ենք հետևողական ու հաշվարկված քայլեր»: Մնացականյանը փորձառու դիվանագետ է: Բայց նրան էլ ղարաբաղյան խնդրի մեջ լիովին խորամուխ լինելու համար ժամանակ է անհրաժեշտ: ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը բանակցում էին ադրբեջանցի գործընկերների հետ գաղտնիության պայմաններում, երբ բուն բանակցություններին ու նրանց հեռանկարներին վերաբերող որոշակի պայմանավորվածություններ համաձայնեցվում էին բանավոր` թղթի վրա չհայտնվելով:

Կոնֆլիկտի կարգավորման երկար տարիների ընթացքում եղել ու մշակվել են իմաստավորման ու քննարկման մակարդակով` բաց ու փակ, բարդ իրավիճակից դուրս գալու գործնականում բոլոր ելքերը, բայց չեն հանգեցրել փոխընդունելի որոշակի արդյունքների: Վերջերս խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Մնացականյանը բանակցությունների ճակատագրի մասին պատգամավորների հարցերին պատասխանում էր անորոշ. «Մեզ համար շատ կարևոր է պահպանել գործընթացի դինամիկան, որովհետև հիմքում խաղաղ գործընթացը շարունակելու պարտավորությունն է բացառապես բանակցություններով, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»: Հիմա իրոք կարևոր է պահպանել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով հանդիպումների արդյունքները` կոնֆլիկտի կողմերին ստիպելով ներդնել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ: Նոր կարևոր նյուանսներ են ի հայտ եկել: Բրիտանացի վերլուծաբան, Կառնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը հիշեցնում է, որ «Մնացականյանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի առաջատար բանակցողն էր»: Նրա կարծիքով` «ԵՄ-ն մեկն է մի քանի մասնակիցներից, որ կարող են գործընթացին կյանք ներշնչել` ավելի ակտիվ դեր խաղալով Մինսկի խմբի պաշտոնական բանակցողներին աջակցելու մեջ»:

Վերջերս Բաքու այցելած Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ ուժեղացնելու անհրաժեշտության մասին, «հանկարծ» նշեց, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բանակցային գործընթացի կարգավիճակը քննարկման թեմաներից մեկն էր ադրբեջանցի գործընկերոջ հետ»: Դա Ֆրանսիայի, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի արձագանքն է Փաշինյանի առաջարկին բանակցային գործընթացում կոնֆլիկտի մասնակցի կարգավիճակ տալ Ստեփանակերտին: Ի դեպ, ավելի վաղ այդ հարցը, ըստ ամենայնի, համանախագահ երկրներն էին առաջադրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին Փարիզի բանակցությունների ժամանակ: Սակայն Բաքուն մերժում է առաջարկը` որակելով իբրև ծիծաղելի, հայտարարելով, որ «Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է ձախողել խաղաղ գործընթացը»: Բայց արդեն բուն փաստը, որ ադրբեջանական տեղեկատվական կայքերում բանավեճ էր ծավալվել, թե ով է վարել բանակցությունները 1990-ականների սկզբին կոնֆլիկտի գոտում հրադադարի հաստատման համար, նշանակալից երևույթ է: Հետաքրքրություն է հարուցում գործընթացի զարգացման ևս մեկ ուղղություն` Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հայտարարությունից հետո, որ «եթե Հայաստանի նահանջի մեր տարածքային ամբողջականության ու սահմանի նկատմամբ սխալ դիրքորոշումից, եթե ցանկանա նոր էջ բացել, մենք կարող ենք փոխադարձությամբ պատասխանել»:

Այսինքն` Յիլդիրիմը Երևանի հետ հարաբերությունների նորմալացումը չի կապում Ղարաբաղի կոնֆլիկտի հետ: Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորության մասին նույնքան «անսպասելի» խոսեց և Մամեդյարովը, բայց ընդգծեց, որ դա տեղի կունենա միայն «Ադրբջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»: Դա նշան է, որ Անկարայի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես և Բաքվի ու Երևանի, լռելյայն արձանագրվում է տարածաշրջանային մեծ քաղաքականության մեջ: Երբ Սիրիան ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, փորձագետների գնահատականով, Անդրկովկասում նոր դիվանագիտական հնարավորությունների լյուֆտ է բացվում: Հարավօսացի փորձագետ Ալան Ջուսոևը կարծում է, որ Սուխումն ու Ցխինվալը «կարող են մեծ լեգիտիմություն ստանալ Թուրքիայի, գուցե Երևանի, իսկ հետո Իրանի ու Եվրոպայի աչքում: Եվրոպայում` Սերբիայի Հանրապետության կողմից»: Այդ առումով «հասունանում են» և որոշ ադրբեջանցի փորձագետներ, հայտարարելով, որ Անդրկովկասում «ստեղծվում է նոր տարածաշրջանային իրավիճակ», որ կարտահայտվի կամ կարող է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մոտեցումներում: Բաքվի Haqqin.az պորտալը նշում է, որ «ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացը որոշակի ցնցման կարիք ունի»:

Հայաստանի վարչապետը, խոսելով Ստեփանակերտի իբրև կոնֆլիկտի կողմի մասին, այդ քայլն արեց: Մինսկի խումբը, որ օրերս մեկնելու է Երևան, քայլը նկատեց: Ինտրիգը` կպահպանի Ադրբեջանը իր նախկին դիրքը, թե կսկսի դրեյֆը դեպի փոխընդունելի փոխզիջումներ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի անդամ ևս մեկ երկիր` ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, ուրվագծեց հեռանկարներ: Թրամփը Ալիևին նամակում խոստացել էր, որ «առաջիկա ամիսները Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար նոր հեռանկարներ կբացեն, որ ավելի լավ պայմաններ կստեղծի ամերիկաադրբեջանական համագործակցության ընդլայնման համար» և «ԱՄՆ-ը իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ այդ կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով կայուն կարգավորման համար»: Ոչ ոք չգիտի` ի՞նչ կա Վաշինգտոնի խոստումների հետևում` Մինսկի խմբի ձևաչափում միջնորդական դերի ակտիվացու՞մ, ինչ-որ ա՞յլ քայլ: Մյուս կողմից` հայտնի է, որ կոնֆլիկտի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են ստացել Հայաստանի որոշ շրջանակներում ու Երևանին ժամանակ է պետք այդ խնդրում միասնական տեսակետ մշակելու համար: Հիմա կարելի է խոսել միայն Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մեծ հավանականության մասին: Ալիևի ու Փաշինյանի հանդիպման ու բանակցությունների ժամանակը դեռ չի եկել:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. «ԼՂ-ն որպես բանակցության կողմ ճանաչելու հարցը հնչեց, բայց մեզ համար հասկանալի չէ միջազգային կառույցներից՝ մասնավորպես Մինսկի խմբի համանախագահներն այս հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեն», - բյուջեի կատարողականի ժամանակ Վարդան Բոստանջյանը հարցրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Նախարարն ասաց, որ հարցին ավելի ընդարձակ պատասխան կտրվի մի քանի շաբաթում։ «Դուք խոսեցիք Հայաստանի հնչեցրած որոշ դիրքորոշումներց, շատ շուտով կտեսնեք կառավարության ծրագրում մեր ձևակերպումները։ ԼՂ-ի՝ որպես հակամարտության կողմի՝ որոշիչ ձայնը եղել և մնում է շատ էական գործոն մեր դիրքորոշման մեջ։ Արձագանքներին ճիշտ կլինի անդրադառնալ մի փոքր ավելի ուշ»,- նշեց նախարարը: Լավ, ասենք, Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպեցին: ՀՀ ԱԳ նախարարը խոսեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից, Ադրբեջանի ԱԳ նախարարը ասաց` սուբստանտիվ բանակցություններ ենք ուզում` տվեք մեր օկուպացրած հողերը, հետո կսկսենք բանակցել մյուս խնդիրների մասին: ՈՒ` ի՞նչ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ