«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կառավարությունը մտադիր է նոր զարկ տալ «Հյուսիս-Հարավի» կառուցմանը

Կառավարությունը մտադիր է նոր զարկ տալ «Հյուսիս-Հարավի» կառուցմանը
02.06.2018 | 11:17

«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներում, որ իրականացնում է չինական մի ընկերություն, ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ` կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց, որ հարցով պետք է զբաղվեն ՊԵԿ-ը և ոստիկանությունը: «Խնդիրը բավական խորն է, առաջարկվող լուծումներից մեկն այդ ընկերության հետ համագործակցության կասեցումն է: Բայց չեմ կարծում, որ դա լուծում է, կան կոռուպցիոն խնդիրներ ևս: Պետք է մանրամասն քննարկվի խնդիրը և համապարփակ լուծում գտնվի: ՊԵԿ-ի և ոստիկանության հետ պետք է խորանանք այս խնդրի մեջ»,- ասաց Ավինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց առավելագույնս արագ լուծումներ գտնել. «Ի վերջո, երկու տարի այդ հատվածի կառուցումը տեղապտույտի մեջ է: Ճանապարհի կառուցումը սերտորեն պայմանավորում է Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը: Պետք է արագ աշխատենք, որպեսզի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը վերսկսվի»:


Վարչապետի և փոխվարչապետի հայտարարություններից պարզ է դառնում, որ նոր կառավարությունը՝ ի դեմս տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, չի հրաժարվում «Հյուսիս-Հարավ» նախագծից: Սակայն պատասխանատու կառույցը դժվարանում է նշել ավտոճանապարհի կառուցման գոնե մոտավոր արժեքը: Նախարարությանը կից ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանն ասում է․ «Քանի որ ամբողջ ճանապարհի երկայնքով մենք տարբեր հատվածներում տարբեր փուլերում ենք գտնվում, այս պահի դրությամբ որևէ մեկը ձեզ արժանահավատ թիվ չի կարող ասել միջանցքի վերջնական իրատեսական արժեքի մասին»: Նախագծով զբաղվող ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանի խոսքով՝ արժեքի շեշտակի աճը պայմանավորված է ճանապարհի նախագծի փոփոխությամբ․ «Ճանապարհի կարգայնությունից կախված՝ ճանապարհի կառուցման արժեքն էականորեն փոխվում է: Մենք կառուցում ենք միջազգային կարգի ճանապարհ, որը ենթադրում է ճանապարհի որոշակի երկրաչափական փոփոխություններ»:


Մասնագետները նշում են, որ նախագծի վերջնական արժեքի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, այդ թվում՝ միջազգային շուկայում շինանյութերի գները: Էներգետիկ և տրանսպորտային անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով, սակայն, «Հյուսիս- Հարավի» պարագայում նախագծի թանկացման գլխավոր պատճառը կոռուպցիան է: «Փոփոխվում է ոչ միայն նախագծի արժեքը, այլև իրականացման ժամկետները: Այս պահի դրությամբ հինգ տրանշներից բաղկացած ավտոճանապարհի միայն մեկ հատվածն է լիովին պատրաստ: Դա ամենակարճ և աշխարհագրական առումով թերևս ամենահեշտ «Աշտարակ-Երևան», «Երևան-Արտաշատ» հատվածն է: Շինարարական աշխատանքներ են տարվում «Աշտարակ-Գյումրի» հատվածում: Չորրորդ և խոշորագույն հինգերորդ տրանշների պարագայում դեռ որևէ շինաշխատանքի մասին խոսք չկա: Այս իրավիճակում նշել, թե երբ ամբողջությամբ կկառուցվի «Հյուսիս-Հարավը», անհնար է»,- ասում է Վահե Դավթյանը:

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ