Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի 10 մարզերից 8-ը նոր մարզպետներ ունեն

Հայաստանի 10 մարզերից 8-ը նոր մարզպետներ ունեն
02.06.2018 | 11:23

Այսօրվա նիստում կառավարությունը 8 նոր մարզպետներ նշանակեց։ Առավել ուշագրավ էր Վայոց ձորի մարզպետի նշանակումը․ մարզն այսուհետ կղեկավարի ՀՀԿ նախկին անդամ Արագած Սաղաթելյանը։ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերը կղեկավարեն դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանը և Աշոտ Սիմոնյանը։ Մարզպետներից չորսը Նիկոլ Փաշինյանի թիմից են․ Տավուշում՝ Վահե Ղալումյանը, Շիրակում՝ Կարեն Սարուխանյանը, Արարատում՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքում՝ Ռոմանոս Ստեփանյանը։ Սյունիքում և Արմավիրում շարունակում են պաշտոնավարել նախկին իշխանությունների նշանակած մարզպետները։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք նույնպես կփոխարինվեն։

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ