Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արման Եղոյանը` վարչապետի մամուլի քարտուղար

Արման Եղոյանը` վարչապետի մամուլի քարտուղար
02.06.2018 | 18:17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման եղոյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու վերաբերյալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է որոշման տեքստում:

Արման Եղոյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում:

1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում:

2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2005-2007 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ 2011 թվականից՝ համանուն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:

2007-2009 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2010-2013 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում:

2008-2014 թթ. եղել է բնապահպանական և քաղաքաշինական հիմնախնդիրներով զբաղվող մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից:

2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015 թվականից՝ համանուն կուսակցության անդամ է:

2013 թ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող:

2014-2015 թթ. սովորել է Եվրոպայի Քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում:

2016 թթ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում:

2016-2018 թթ. սովորել է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներին:

Ամուսնացած չէ:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ