USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Գյուղնախարարը «դեմագոգիա» է որակում գյուղմթերքի թանկացումից խուսափելու մասին՝ սուպերմարկետների պնդումը

Գյուղնախարարը «դեմագոգիա» է որակում գյուղմթերքի թանկացումից խուսափելու մասին՝ սուպերմարկետների պնդումը
02.06.2018 | 23:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան «ֆեյսբուքի» իր էջում անդրադառնալով 11 սուպերմարկետների համատեղ հայտարարությանը, թե 20 տոկոս ավելացված արժեքի հարկ վճարելու դեպքում գյուղմթերքը կթանկանար, կոչ է արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»:

«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»,- գրել է վարչապետը։ Նախօրեին «Երևանի Սիթի», «Նոր Զովք», «ՍԱՍ» սուպերմարկետների ու ևս 8 խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ բաց նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ողջունելով կառավարության կողմից տնտեսավարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը՝ նամակի հեղինակները պնդում են՝ եթե սուպերմարկետները գյուղմթերքը վաճառեին առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչը կհանգեցներ գյուղմթերքի թանկացմանը։ Նամակի հեղինակներն ահազանգում են, թե այս ամենը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը՝ ի վնաս տեղական շուկայի: Նրանք կառավարությանն առաջարկում են այս խնդրի կարգավորման օրենսդրական լուծումներ գտնել:


Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր մասնակցում էր մայրաքաղաքի Կասյան փողոցում կազմակերպված գյուղմթերքի շուկայի բացմանը: Անդրադառնալով սուպերմարկետների բարձրացրած խնդրին, նա ասաց․ «Մարժայի խնդիր չկա: Հիմա որոշ ապրանքատեսակների համար տարբերությունը կարող է ընդամենը 50 դրամ լինել, բայց միևնուjն է՝ միջինացված, շուկաներում ավելի մատչելի է: Մեզ մոտ շուկաները դարձան ոչ մատչելի, երբ գյուղացու տեղը գրավեցին վերավաճառողները: Հիմա մեր խնդիրն է, բոլորի խնդիրն է, որ կարողանանք այնպես անել, որ գյուղացին բերի իր ապրանքը վաճառի»,- ասաց նախարարը: Նա հավելեց՝ իրականում գյուղացիները բողոքում են, որ իրենք գյուղմթերքի արտադրությունից ավելի քիչ եկամուտներ ունեն, քան վաճառողները: Անդրադառնալով խոշոր առևտրի ցանցերի պնդումներին, որ եթե սուպերմարկետները գյուղմթերքը վաճառեին առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, ապա բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչն էլ կբերեր գյուղմթերքի թանկացմանը, նախարարը նշեց՝ որպես քաղաքացի համաձայն չէ այս դիտարկումների հետ։ «Եթե տենց գնանք, պետություն գոյություն չի ունենա: Պետությունն այդ հարկային միջոցներն ուղղում է բանակին, ոստիկանությանը, բժիշկներին, ուսուցիչներին, ճանապարհաշինությանը և այլն: Այդ մոտեցումը, այդ դեմագոգիան, թե հարկերը հանեք, ինձ համար ընդունելի չէ»,- ասաց նախարարը:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao