Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ստեփանակերտում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են

Ստեփանակերտում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են
03.06.2018 | 14:05

Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը ասել է. «Ազգային ժողովը քննիչ հանձնախումբ է ստեղծել, և նպատակ ունենք ոչ միայն կատարված իրադարձությունները քննարկել, այլև ընդհանրապես հասարակությանը հուզող, ցավոտ հարցերը, որոնք ժամանակի ընթացքում լուծումներ չեն ստացել, փորձենք լուծումներ ապահովել: Սա է մեր հիմնական նպատակը»: Նա հանդիպելու է բողոքող քաղաքացիների հետ:


Ստեփանակերտում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականները: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ փոխնախագահը, խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցեր։ Նախագահը կարևորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքով սահմանված կարգով։

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ