ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Կառավարությունը խոստանում է ազատվել քրեածին տարրերից

Կառավարությունը խոստանում է ազատվել քրեածին տարրերից
03.06.2018 | 19:12

«Պետական հիմնարկների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների և քաղաքացիների շփման մշակույթը էականորեն պետք է բարելավվի։ Միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը պետք է արմատավորվի հետևողական քաղաքականության արդյունքում»,- խոստանում է նորընտիր կառավարությունն իր առաջարկած ծրագրում, որ օրերս է հրապարակվել:


Կառավարությունը խոստանում է նաև իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանել, այդ համատեքստում՝ քննարկել նաև ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցը, որպեսզի այդ կառույցի գործունեությունն ավելի հանրային լինի և անցնի խորհրդարանական վերահսկողության ներքո:


Ըստ ծրագրի՝ նոր կառավարիչները վճռականորեն պայքարելու են նաև կոռուպցիայի դեմ:
«Փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկման միջոցով իրապես գործարկվելու են գործող օրենսդրական կարգավորումները և մարմինները, նոր գործիքակազմ է ներդրվելու։ Այս առումով՝ էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնելու մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը»,- ասված է ծրագրում:
Բացի այդ՝ նոր կառավարությունը ստանձնում է բարձրացնել ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի վստահելիության մակարդակը՝ այդ համակարգերում կոռուպցիայի բացառման, քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիներին տուգանելու և հետապնդելու նպատակադրման բացառման միջոցով:
Ծրագրում կարևորվել է նաև այն, որ ամեն ինչ անելու են, որ երիտասարդության շրջանակներից հետևողականորեն արմատախիլ լինեն, այսպես կոչված, գողական, քրեածին մտածելակերպի մնացուկները:


«Կառավարությունը հստակ խնդիր է առաջադրում, որ ոչ հրապարակային, այսպես ասած, ստվերային հանրային կյանքում գերիշխող տեսակը լինի ոչ թե քրեածին տարրը, այլ օրինապաշտ, ինտելեկտուալ, ուրիշների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող, սեփական և ուրիշների իրավունքները իմացող և հարգող քաղաքացին, ով ճանաչում է հանրային անվտանգության ապահովման հարցում իր պարտականությունները և պատրաստ է համագործակցելու իրավապահ մարմինների հետ»,- ամրագրել են կառավարության ծրագրի մշակողները:

Դիտվել է՝ 2090

Մեկնաբանություններ

§Ã®Æ’ 愃/1391720794">Հերթի է կանգնած… Աթաթուրքը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սերնդափոխության մեխանիկա
Սերնդափոխության մեխանիկա