Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Համաշխարհային ավիափոխադրողները մտահոգություն են հայտնել միջազգային առևտրի ոլորտում աճող լարվածության առնչությամբ

Համաշխարհային ավիափոխադրողները մտահոգություն են հայտնել միջազգային առևտրի ոլորտում աճող լարվածության առնչությամբ
04.06.2018 | 12:17

Միջազգային առևտրի շուրջ աճող լարվածությունը վտանգ է ներկայացնում ավիափոխադրումների ոլորտի և համաշխարհային տնտեսության համար` նախազգուշացրել են միջազգային ավիափոխադրողների և ավիացիոն ոլորտի ներկայացուցիչները, հաղորդում է Reuters -ը: Նրանք մեկնաբանել են ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը նոր մաքսատուրքեր սահմանել երկիր պողպատի և ալյումինի ներկրման համար: Մի քանի օր առաջ նոր օրենքները սկսել են աշխատել նաև ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի համար:

«Բոլոր քայլերը, որոնք կրճատում են առևտուրը և հետևաբար կարող են սահմանափակել փոխադրումները, վատ նորություն են»,- ասել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Դե Ժյունյակը: American Airlines-ի գլխավոր տնօրեն Դագ Փարքերը նույնպես մտահոգություն է հայտնել երկրների միջև առևտրի հարցերում աճող լարվածության պատճառով:

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ