Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիլիթ Մակունցը` «Ռոսիա» կինոթատրոնը փրկելու և «Հայֆիլմի» հնարավոր վերածննդի մասին

Լիլիթ Մակունցը` «Ռոսիա» կինոթատրոնը փրկելու և «Հայֆիլմի» հնարավոր վերածննդի մասին
04.06.2018 | 17:56

ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ


Մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ հետ զրուցել ենք «Ռոսիա» կինոթատրոնը փրկելու և «Հայֆիլմ» ստուդիայի հնարավոր վերածննդի մասին:
Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը`«Ռոսիա» կինոթատրոնը, վերջնականապես կորցնում է իր դեմքը: Մասնագիտական խիստ գնահատականները, հանրության դժգոհությունը որևէ արդյունք չեն տալիս: Կարելի է ասել, որ երևանցիների սիրելի կառույցի պատմությունը վերջին ակորդն է հնչեցնում: «Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը» մասնագիտական նախաձեռնող խումբը ահազանգում է շենքի ճակատների հնարավոր երեսպատման, շինության կերպարի անդառնալի կորստի մասին՝ խնդրի վրա հրավիրելով ՀՀ վարչապետի և մշակույթի նախարարության ուշադրությունը:
Լիլիթ Մակունցը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է խնդրի էությանը, նախարարության աշխատակիցների հետ քննարկել են, փորձել հասկանալ, թե ինչ լուծում կարող են գտնել. «Ցավոք, այդ կառույցը Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում չէ: Խնդիրը պետք է լուծվի իրավական դաշտում, պետք է փորձենք ինչ-որ կերպ դադարեցնել գործընթացը, թարմացնել հուշարձանների ցանկը: Համապատասխան վարչությանը հանձարարվել է՝ հետամտուտ լինի խնդրի կարգավորմանը, գտնել հնարավոր իրավական մեխանիզմներ իմ և մեր բոլորի ցանկությունն իրականացնելու համար»:

Նախարարն ինքն էլ, դեռևս քաղաքացիական ակտիվության տարիներից, պայքարել է կառույցների պահպանման համար` սկսած «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճի աղմկահարույց միջադեպից: «Կրկնում եմ, ինձ համար այս ամենը իսկապես շատ կարևոր է , բայց պետք է հասկանանք, թե ինչ իրավական մեխանիզմներով կարող է մշակույթի նախարարությունը ազդեցություն ունենալ»:

«ՄԻԱՆՁՆՅԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՑՎԵԼՈՒ»


«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը ստորագրահավաք է կազմակերպել`պահանջելով պահպանել «Հայֆիլմ» կինոստուդիայի պետական կարգավիճակը: Ըստ նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանի` կինոստուդիան պետք է և հնարավոր է պետական մակարդակով պահպանել, ծրագիրը, որ առաջարկելու են, մեծ գումարներ չի պահանջում: Նախաձեռնության համակարգող, կինոսցենարիստ Հայկ Զաքարյանն էլ հիշեցնում է. «Այն ֆիլմերը, որոնք մենք տեսել ենք, տեսել են մեր ծնողները, և համարվել է հայկական կինոարժեք, ամբողջը ստեղծված է այս կինոստուդիայում, «Հայֆիլմը» պետք է լինի ազգային բրենդ»: Նախաձեռնության անդամները միաժամանակ առաջարկում են ստեղծել անկախ ֆոնդ՝ հայկական կինոժառանգությունը պահպանելու համար։


Լիլիթ Մակունցն ասաց, որ ստորագրահավաքից տեղյակ չէ, պետք է ծանոթանա պահանջներին. «Ինչպես ցանկացած խնդրի, այս դեպքում ևս միանձնյա որոշումներ չեն կայացվելու, պետք է լսել բոլոր կողմերին, ինչպես նաև համապատասխան մասնագետներին, ովքեր արդեն իրավական և կառավարական մակարդակում կարող են ազդեցություն ունենալ և հասկանալ ինչ պետք է անել, կսպասեմ նրանց նամակին»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ



Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ