«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Մենք էլ կանք, գոյություն ունենք»

«Մենք էլ կանք, գոյություն ունենք»
05.06.2018 | 02:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան հայ հասարակությանը բուռն քննարկումների առիթ տվեց: Փաշինյանի ու վիրահայերի ջերմ հանդիպումների մասին բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակվեցին, ելույթներ հնչեցին ու գրառումներ եղան:
Վրաստան մեկնած պատվիրակությունը, բացի Թբիլիսիից, նաև Ջավախք էր այցելել՝ հանդիպելու տեղի հայերի հետ, և լսելու ծանոթանալու վերջիններիս խնդիրներին ու հոգսերին:


Ինչ խոսք, դրական է, երբ վարչապետն անձամբ է այցելում հայկական գաղթօջախներ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս հուզող հարցերին: Ցավալին, սակայն այն է, երբ գաղթօջախները սահմանափակվում են միայն Թբիլիսիով ու Ջավախքով:
Վրաստանի Մառնեուլի շրջանում նույնպես հայաբնակ գյուղեր կան: Որոշ գյուղերում անգամ հայերը բնակվում են թուրքերի (ադրբեջանցի վերաբնակեցվածների) հետ հարևանությամբ, նրանց հետ լեզու գտնում, կենցաղ կիսում ու ապրում չտրտնջալով:
Հայաստանի նախորդ իշխանություններից Մառնեուլի տարածաշրջանի հայաբնակ գյուղերի բնակիչները մշտապես դժգոհում էին՝ ասելով, թե իրենց ուշադրություն չեն դարձնում:
Նախորդների սխալը, փաստորեն, Փաշինյանն էլ կրկնեց՝ չակնարկելով անգամ, որ այդ տարածաշրջանում նույնպես մեր հայրենակիցներն են ապրում, որոնք, գուցե, վարչապետին ասելու ավելի շատ բան կունենային՝ անտառի փեշին ապրելու, բայց մոշ հավաքելու իրավունք չունենալու, թշնամի հարևանի հետ կողք կողքի ապրելու և այլնի մասին:


Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Հայաստան-Վրաստան` Շամլուղ-Բերդաձոր սահմանը հստակեցվել է, և մոտակա գյուղերի բնակիչները զրկվել են, կարելի է ասել, ապրուստի միակ միջոցից` անտառից: Ժողովուրդը, որ անտառից հոն, մոշ, սունկ էր հավաքում ամռանը, վաճառում ու կարիքները հոգում, այժմ չի կարողանում բերք ու բարիքից օգտվել, քանի որ անտառի մի հատվածը սահմանի չեզոք գոտում է, մյուս հատվածը՝ Հայաստանի տարածքում:
«Այստեղ ջրի հիմնական մասը գալիս է Լալվար սարից, ու եթե, Աստված մի արասցե, վթար է լինում, մարդիկ ստիպված Բագրատաշեն-Սադախլո մաքսակետով անցնում են սահմանը ու Ալավերդիով, Ջիլիզայով Լալվար սար բարձրանում, խողովակ քարշ տալիս, որ ինչ-որ բան կարողանան անել»,- «Իրատեսին» ասացին Գյուլուբաղ գյուղի բնակիչները:
Գյուղացիները ոչ մի օժանդակություն չունեն հայրենիքից, միայն մի տարի է գյուղի դպրոցը սփյուռքի նախարարությունից թիթեղյա տանիք ստացել ու էլ ոչինչ:


«Չեն մտածում, որ մենք էլ կանք, գոյություն ունենք: Հենց մի առիթ է լինում Հայաստանում ներկայանալու` որպես սփյուռք, շեշտը միայն Ախալքալաքի ու Ախալցխայի վրա են դնում: Չենք հիշում այնպիսի մի դեպք, որ մեր տարածաշրջանն էլ ներառվի մի որևէ հայկական ծրագրում: Իսկ հայ պաշտոնյաների այստեղ գալու, մեզ հետ հանդիպելու մասին խոսելն անգամ ավելորդ է»,- նեղսրտեցին Մառնեուլի տարածաշրջանի հայկական սփյուռքի ներկայացուցիչները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ