Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Գնում են, ինչպես արջառը սպանդանոց, ինչպես դեպի թակարդը թռչող թռչունը»

«Գնում են, ինչպես արջառը սպանդանոց, ինչպես դեպի թակարդը թռչող թռչունը»
05.06.2018 | 01:08

«Արդ, երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով...» (Մատթ. 24.15):
«Սրբապղծությու՜ն, սրբապղծությու՜ն, սրբապղծությու՜ն». տեսնելով մեր ժամանակները` ահա այսպես կորակեր ընդհանրական Եկեղեցու մեծագույն սուրբ հայրերից Հովhան Ոսկեբերանը, որն իր ժամանակին տեսնում էր մարդկանց, որոնք, թողնելով եկեղեցին, գնում էին դիվական թատրոններ` իրենց միտքն ու հոգին պղծելու:


Մեծագույն սուրբը հորդորում էր հեռու մնալ նմանատիպ վայրեր այցելելուց: Եթե այն ժամանակ այդ վայրերը հատ ու կենտ էին ու նույնանման, այսօր պատկերն ամբողջովին այլ է. գիշերային ակումբներ, ռոք ակումբներ, զվարճանքի վայրեր, որտեղ տարածվում են անառակությունն ու թմրամոլությունը: Այն, ինչ ատելի է Աստծուն, մարդ կգտնի այնտեղ: Մարդկանց սրտերում բացակա է սերը, և տիրում է անտարբերությունը, հեռու է վանված երջանկությունը, բուն դրած` թշվառությունն ու դժբախտությունը: ՈՒ՞ր ես գնում, մա՛րդ Աստծո, ինչու՞ ես անարգում քո Արարչին, որ Իր Արյունը հեղեց քո փրկության համար: Սողոմոն Իմաստունը այդպիսիների վախճանի մասին հստակ որակում է տվել. «Գնում են, ինչպես արջառը՝ սպանդանոց, ինչպես դեպի թակարդը թռչող թռչունը»:
Սոդոմն ու Գոմորը կործանվեցին, որովհետև ուրացել էին Արարչին, մխրճվել ու թաղվել մեղքերի ու անօրինությունների, արվամոլության, անբարոյականության, նյութապաշտության ու անազնվության մեջ, հոգեպես կուրացել: Թվում է, թե տեխնոլոգիական մեծ նվաճումների հասնելը բարձր բանականությամբ ապրող մարդու ձեռքբերում է, բայց բանական հոգին մերժող հողեղեն ինտելեկտը տուրք է տալիս ստորաքարշ ու գետնամած գոյատևմանը, ոչ թե բարձր, բանական ու բարոյական կյանքին: Որակապես փոխվել է աշխարհը մարդկանց անհավատության պատճառով. «Զգու՛յշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան Իմ անունով ու կասեն, թե` ես եմ Քրիստոսը, և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. զգու՛յշ եղեք, չխռովվե՛ք, որովհետև պե՛տք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր... Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն: Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի» (24. 4-14): Տիրոջ արած այս մարգարեությունները արդեն մեր աչքի առջև են, մեր կողքին, իրական, բայց տգիտությունը բթացրել է մարդկանց միտքը, որպեսզի «տեսնելով չտեսնեն, լսեն ու չհասկանան»:


Այսօր ամենուր` հեռուստատեսությամբ, համացանցով, զանազան լրատվամիջոցներով քարոզում են անառակությունը, մարդասպանությունը, սոդոմական մեղքը` միասեռականությունը, մարդկանց ենթագիտակցության մեջ ներարկում են սառնասրտություն, դաժանություն, անհնազանդություն, նյութապաշտություն, բավականին տարածված է հոգեսպան աղանդավորությունը: Ծնողները ևս թերանում են իրենց զավակների դաստիարակության մեջ. երբ մարմնապես հիվանդ է զավակը, ամեն ջանք գործադրում են, որ առողջացնեն, երբ առողջ է, թողնում են ինքնահոսի աշխարհի թոհուբոհի մեջ, ընտանիքներից բացակայում է հոգևոր-բարոյական դաստիարակությունը, և իրենք իրենց իսկ ձեռքով իրենց զավակներին մատնում են դժոխքի: Համատարած անտարբերություն է:
Միակ վայրը, որտեղ ընկածը կարող է կանգնել, խավարածը` լուսավորվել, հոգով մեռածը` կենդանանալ, անսուրբը` սրբվել, աստվածահաստատ Եկեղեցին է, փրկության տապանը բոլոր հոգիների:


Երբ Նոյ Նահապետը իր ժամանակակիցներին ասում էր, որ Աստված ջրհեղեղ պիտի անի, պիտի կործանի աշխարհը, կոչ էր անում, որ մարդիկ հետ դառնան իրենց մեղքերից, որ փրկվեն վերահաս պատուհասից, ծաղր ու ծանակի էր ենթարկվում, որովհետև մարդիկ մեղքի մեջ խավարած էին, և երբ Նոյն իր ընտանիքի հետ տապան մտավ, վերահաս պատուհասը կործանեց մարդկությանը: Հիսուս ասում է. «Ինչպես Նոյի օրերում էր, այնպես էլ այս աշխարհի վախճանը կլինի»: Վերահաս կործանումը անսպասելի է լինելու, ամենքն էլ իրենց հոգու խորքում դա կանխազգում և գիտակցում են, տեսնելով այսօրվա աշխարհի վիճակը, բայց որ ավելի վատ է, չեն ապաշխարում, չեն ցանկանում հետ դառնալ իրենց չար գործերից, որոնց մասին իրենց խիղճն է վկայում, թե մեղանչում են Արարչի առջև, այդպիսիներին աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Նրանց խղճմտանքը դաղված է»: Երկու հազար և ավելի տարիներ Եկեղեցին, լինելով մեր հոգու փրկության տապանը, մեզ փրկության կոչ է ուղղում, որ ապաշխարենք, մտնենք մեր հոգու փրկության տապանը, մասնակից լինենք Սուրբ Պատարագին, որը Քրիստոսի զոհաբերության խորհուրդն ունի, խոստովանենք մեր մեղքերը, որ կարողանանք փրկվել վերահաս պատժից: Սակայն, ցավոք, ոմանք տարակուսում են, ոմանք չեն հավատում, ոմանք... Այսպես դառնում են զոհ հավիտենական դատաստանին: Զգու՛յշ եղեք, Աստված չի խաբվում:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ