Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչ «կարժենա» «Սասնա ծռերի» հայտարարությունը

Ինչ «կարժենա» «Սասնա ծռերի» հայտարարությունը
05.06.2018 | 23:30

Օրեր շարունակ բողոքի ակցիա անցկացնող «Սասնա ծռերի» աջակիցներն այլևս չեն հավաքվի դատարանների առաջ՝ արդար դատավճիռ պահանջելու համար, որովհետև ինչպես նրանք են ասում, զինված պայքարի էջը փակվել է և պետք է կառավարությանն աջակցել: Այսօր «Սասնա ծռերը» հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սասնա ծռերի» զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը, թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը»:

Սակայն ողջ խնդիրն այն էր, թե մինչև այսօր ինչու նրանք չէին հայտարարում, որ ժամանակն է կառավարությանն աջակցելու, հակառակը, նրանց աջակիցները ամեն պատեհ առիթով մեղադրում էին գործող իշխանություններին, որ չեն միջնորդում, որ դատարանը արդարություն հաստատի: Պարբերաբար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը չի միջամտի դատական իշխանության աշխատանքներին, ոչ մի կաբինետից հրահանգ չի իջեցվելու դատավորներին: Բայց այս ամենը համոզիչ չէր թվում «Սասնա ծռերին», նրանք շարունակում էին աներեր մնալ, փողոցներ փակել, վրաններ դնել դատարանի դիմաց:
Սակայն ամեն ինչ հանկարծ փոխվեց ու հիմա նրանք ասում են. «Մենք ունենք ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն։ ՈՒստի «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այսուհետ փակված է։ Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը և չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում»:


Դեռ շաբաթներ առաջ էլ մեծ էր ժողովրդի վստահությունը կառավարության հանդեպ, ավելին, մի՞թե «Սասնա ծռերը» չգիտեին, որ չի չեզոքացվել ռևանշի վտանգը, իսկ իրենց աջակիցները փողոց փակելով էլ թուլացնում են նոր իշխանությանը: Չգիտեի՞ն, թե՞ հիմա նրանց որոշակի բաներ են խոստացել, դրա համար էլ հիշել են ժողովրդի վստահություն վայելող իշխանությանը: Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե ինչ է «արժեցել» այս աջակցող հայտարարությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ