«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուտինը ցանկանում է, որ Եվրոպան լինի միասնական

Պուտինը ցանկանում է, որ Եվրոպան լինի միասնական
06.06.2018 | 12:00

Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն հայտնեց համագործակցել «միասնական ու բարգավաճող» ԵՄ-ի հետ` հերքելով ԵՄ-ն թուլացնելու կամ մասնատելու փորձերը` անջատողական կամ եվրահոռետեսների կուսակցությունների հետ հարաբերություններ հաստատելով` գրում է կանադական La Presse` հղում անելով AFP-ին:

«Մենք շահագրգռված ենք, որ ԵՄ-ն լինի միասնական ու բարգավաճ, որովհետև ԵՄ-ն մեր խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Որքան շատ են խնդիրները ԵՄ-ի ներսում, այնքան շատ են ռիսկերն ու անորոշությունները մեզ համար»` հայտարարեց ՌԴ նախագահը ավստրիական ORF հեռուստաալիքին, Վիեննա իր այցի նախօրեին: «Մենք որևէ նպատակ չունենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին բաժանել ԵՄ-ում»` հավելեց Պուտինը: Երբ նրան հարցրին 2016-ից գործող համագործակցության համաձայնագրի մասին «Միասնական Ռուսաստանի»` ՌԴ-ում իշխող կուսակցության, որ երկար ժամանակ գլխավորում էր ինքը և ավստրիական ծայրահեղ աջ Ազատության կուսակցության միջև, որ հիմա կառավարող կոալիցիայի անդամ է, Պուտինը ընդունեց, որ «քաղաքական կուսակցությունների ներսում» կարող են լինել «որոշակի նախապատվություններ»:

«Մեր ելակետը սովորական պրագմատիկ պատկերացումներ են: Մենք ձգտում ենք համագործակցել նրանց հետ, որ հրապարակավ հայտարարում են մեզ հետ աշխատելու պատրաստակամության մասին»` ասաց նա: «Միայն դա է պատճառը մեր քաղաքական ուժերի, կազմավորումների, շարժումների ու եվրոպացիների շփումների, ոչ թե ինչ-որ բան թուլացնելը կամ խանգարելը ԵՄ-ում: Ես ուզում եմ, որ Ավստրիան ու ԵՄ մյուս երկրները այդ միտքը դեն նետեն իրենց գլխից»` հայտարարեց Պուտինը: Ավստրիացի ծայրահեղ աջերը, որ քննադատաբար են տրամադրված եվրոպական սոցիալական ինստիտուտների նկատմամբ, խրախուսեցին Ղրիմի անեքսիան և FPÖ-ն կոալիցիոն կառավարությունում մի քանի պորտֆելներ ստանալով, որ 2017-ի դեկտեմբերից ղեկավարում է պահպանողական Սեբաստիան Կուրցը, ուկրաինական կոնֆլիկտից հետո սահմանված եվրոպական պատժամիջոցները հանելու կողմնակից է: Մարտին Ավստրիան, ի տարբերություն եվրոպական երկրների, Սկրիպալների գործից հետո ռուս դիվանագետներին չվտարեց:
La Presse


Հ.Գ. Հետաքրքիր զուգահեռ է` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Վաշինգտոն` ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու, Պուտինը` Վիեննա` ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու: Օրեցօր ավելի են խորանում Ռուսաստան-Թուրքիա բաժանարար գծերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ