Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալիևը ՀՀ նոր իշխանություններին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել

Ալիևը ՀՀ նոր իշխանություններին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել
07.06.2018 | 12:25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանություններն «իրական քայլեր» կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար։

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կիրականացնի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկը։ Այդկերպ հարցը կարող է լուծում ստանալ, իսկ Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք ունենք դրա իրավունքը։ Հուսով ենք, որ այս հարցը մոտ ապագայում լուծում կգտնի բանակցությունների միջոցով»,- ասել է Ալիևը։

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ