Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վիգեն Սարգսյանի նախաձեռնած ծրագրերը Դավիթ Տոնոյանը չի առկախի

Վիգեն Սարգսյանի նախաձեռնած ծրագրերը Դավիթ Տոնոյանը չի առկախի
07.06.2018 | 18:23

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում մեկնարկած կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:
Նա տեղեկացրեց, որ նախկին նախարարի՝ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը կշարունակվեն իրագործվել:


Նախարարը լրագրողների խնդրանքով խոսեց «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների մասին, ըստ որոնց՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարել 200 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք:
«Բայց ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգ առնի: Այլապես ստացվում է, որ մենք անընդհատ խրախուսում ենք այդ երիտասարդներին, որ խուսափեն ծառայությունից ու մուծումներ անելով՝ ազատվեն ծառայությունից»,- հավելեց նախարարը:


Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե պետք է այնպես անել, որ ծնողները կենցաղային իրեր ու հագուստ չուղարկեն զորամասեր՝ իրենց զավակներին, նախարար Տոնոյանն ասաց. «Բարեփոխումը սկսվել է դեռ նախորդ նախարարի պաշտոնավարումից, և բանակի համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է: Այն համազգեստները, ինչ մենք ունեցել ենք 1992, 2002-ին և հետո՝ 2017 և 2018 թվականներին, տարբերվում են։ Զինծառայողների հագուստի ու այլ կենցաղային հարցերի հետ կապված փոփոխությունները կատարվել են պաշտպանության նախկին նախարարի ժամանակ։ Այս պահից սկսած՝ մենք ուղղակի շարունակելու ենք բարելավել և դարձնել էլ ավելի լավը»:
Տոնոյանը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ «1000 դրամների»` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ծրագիրը, որը նույնպես Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն էր, կշարունակի գործել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ