Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մինչ կառավարության ծրագիրը հաստատվում էր

Մինչ կառավարության ծրագիրը հաստատվում էր
08.06.2018 | 00:24

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ մի քանի հարց ուղղեցինք նոր իշխանության օրենսդիր և գործադիր հատվածի ներկայացուցիչներին։ Մասնավորապես` որո՞նք են ներկայացված ծրագրի տնտեսական առանձնահատկությունները և ինչո՞վ են տարբերվում նախորդներից:

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԶՈՐ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՆՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱՑՄԱՆ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՌՆԱ»

ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ (ԱԺ «Ելք» խմբակցություն)
-Ծրագրի գլխավոր մեխը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է,- ասաց պատգամավորը։- Խորհրդարանական հանրապետության խորհրդարանը համապատասխան կերպով պետք է արտացոլի ժողովրդի հիմնական պահանջը: Այս պահին խորհրդարանից դուրս ժողովրդի և խորհրդարանի տրամադրությունների և ցանկությունների միջև անջրպետ կա:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրությունների համար պահը հարմար է, վերջակետ չդրեց և ասաց` բայց: Սա նշանակում է, որ ընտրությունները կկայանան 2019-ի՞ն:
-Կառավարության ծրագրում նշված է, որ խորհրդարանական ընտրությունները առավելագույնը մեկ տարում պետք է կայանան:
-Լավ, անդրադարձեք, խնդրեմ, ծրագրի տնտեսական հատվածի առանձնահատկություններին:
-Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի առաջնային տարբերությունն այն է, որ կան քաղաքական կամք և քաղաքական նոր վերնախավ, որն իր կենսագրությամբ և վարքով այնպիսին է, ինչպիսին ցանկանում է դարձնել Հայաստանը:
-Այսինքն, քաղաքական վերնախավ, կամք ասվածը կարելի՞ է համարել տնտեսական կատեգորիա:
-Ոչ, սակայն դա շատ կարևոր նախապայման է: Եթե երկրի բարձրագույն ղեկավարը ներգրավված չէ կոռուպցիոն սխեմաներում, ապա իրականում դա հնարավորություն է ստեղծում երկրում կոռուպցիան վերացնելու, բացառելու համար: Նախկին բարձրագույն ղեկավարությունը, ներգրավված լինելով կոռուպցիոն սխեմաների մեջ, չէր կարողանում ապահովել տնտեսության զարգացում, հետևաբար, որքան էլ մասնագիտական հզոր թվաբանությամբ ներկայացված լինի կառավարության ծրագիրը, եթե դրանում կարևորված չէ կոռուպցիան վերացնելու հարցը, այն կմնա միայն ծրագիր և իրականություն չի դառնա:
-Պարոն Կոնջորյան, մի հայտնի արտահայտություն կա. «Որքա՞ն կտաս, որ կոռուպցիան վերացնեմ»: Հիմա աշխարհում կոռուպցիա ասվածը վերացված չէ, այն կա անգամ գերզարգացած երկրներում: Այս համատեքստում արդյոք ճի՞շտ է հնչեցնել կոռուպցիան արմատախիլ անելու մասին հավաստիացումը:
-Այդ գերբարձր նշաձողն ընդունելի է, և մենք դրանով պետք է գնանք առաջ: Մաքսիմալիստական նպատակների իրականացման համար պետք է ունենալ մաքսիմալիստական նշաձող: Եթե մենք կարողանանք կոռուպցիան մաքսիմալ նվազեցնել, դարձնելով 0,1 %, դա արդեն մեզ համար շատ լավ արդյունք կլինի:

«ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳԻՐԸ ԿՐՈՒՄ Է ՀՌՉԱԿԱԳՐԻ ԲՆՈՒՅԹ»

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար)

-Պարոն նախարար, կառավարության ծրագրի տնտեսական հատվածում առաջնահերթությունները նույնն են։ Նախորդի համեմատ որևէ առանցքային տարբերություն կնշե՞ք:
-Այս կառավարության ծրագիրն ունի յուրահատկություն, որով և առանձնանում է նախորդ կառավարության ծրագրից:
-Ինչո՞վ:
-Եթե լսել եք վարչապետի ներկայացրած ծրագիրը, ապա պետք է համոզվեիք, որ այն կրում է հռչակագրի բնույթ և հստակ ազդակներ է պարունակում, թե տնտեսությունը, ըստ ոլորտների, ինչ ուղղությամբ պետք է զարգանա:
-Վարչապետի ելույթը ավելի շատ քաղաքական էր, չհնչեցին տնտեսական հիմնավորումներ:
-Այդ հիմնավորումները կներկայացվեն կառավարության գործողության ծրագրում:

Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ