Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Զգու՜յշ... Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի ահազանգը, մի մոռնաք, որ այդ սարսափելի ախտը ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը»

«Զգու՜յշ... Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի  ահազանգը, մի մոռնաք, որ այդ սարսափելի ախտը  ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը»
08.06.2018 | 00:02

«Ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ: Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանաւորուեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կը լինի ըստ իրենց գործերի» (Պողոս առաքյալի երկրորդ թուղթը կորնթացիներին, 11:14-15):

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանրությանն առայսօր դեռ պարզաբանում չի տվել, թե Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների նախաշեմին և այդ ընթացքում ինչու՞ էր Հայաստան հրավիրել և, ինչպես պատվավոր հյուրի, ընդունել բրիտանացի աշխարհահռչակ երգիչ ու թերևս նույնքան աշխարհահռչակ միասեռական Էլթոն Ջոնին: Միակ պարզաբանումը եղել է այն, որ Էլթոն Ջոնն իր բարեկամն է, նաև` Վաչե և Րաֆֆի Մանուկյանների բարեկամը:


Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որն է Էլթոն Ջոնի ժամանման հիմնական նպատակը, Արմեն Սարգսյանն ասել է, որ նա «այստեղ է եկել հիմնականում բարեգործական ծրագրերով ու երեխաների համար»: Էլթոն Ջոնի մյուս նպատակների մասին, որոնց ինքը դժվար թե անտեղյակ լիներ, ՀՀ նախագահը նախընտրել է չխոսել, չհայտնել: Մինչդեռ, հենց ինքը` Էլթոն Ջոնը, բացեիբաց հայտնել է իր նպատակների մասին` բարեգործությունից բացի, նպաստել ԼԳԲՏ հանրության (լեսբուհիներ, գեյեր, տրանսվիստիտներ, բիսեքսուալներ) ներկայացուցիչների խնդիրների լուծմանը, ԼԳԲՏ հանրության ոլորտում որոշակի աշխատանք կատարել, հանդիպել այդպիսի մարդկանց, բարելավել շփումները նրանց հետ, Անգլիա վերադառնալուց հետո նրանց օգնել, նպաստել, որպեսզի ԼԳԲՏ փոքրամասնության նկատմամբ հայաստանյան հասարակության քննադատական, մերժողական վերաբերմունքի դանդաղ փոփոխությունը, այսինքն` այլասերվածների և այլասերվածության նկատմամբ հասարակության հանդուրժողականության գործընթացն արագանա, փոփոխությունների ցունամիի մաս դառնալ…


Ինչ վերաբերում է Էլթոն Ջոնի` այստեղ երեխաների համար եկած լինելուն, ինչի մասին ասել է Արմեն Սարգսյանը, ապա, ի գիտություն ՀՀ նախագահի (իհարկե, եթե անտեղյակ է), Էլթոն Ջոնը երեխաներին էլ է սիրում, նրանց հետ լուսանկարվել է սիրում, բայց դա մեկ-մեկ անում է ԼԳԲՏ համայնքի դրոշի ներքո:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Էլթոն Ջոնի հետ ինչ էիք քննարկում ընթրիքի սեղանի շուրջը, Արմեն Սարգսյանն ասել է. «Քննարկում էինք, որ Հայաստանում հոյակապ ուտելիք կա, և քննարկում էինք` երբ ենք Արարատ սարը հետ բերելու»:
Օ՜, հետ բերելու հարցն արդեն լուծված է, ժամկետի հա՞րցն են քննարկել… Դե, որ ոմանց համար ուտելիքը նույնպես շատ կարևոր բան է, ինչպես մարմնական այլ` բնական և անբնական պահանջմունքների բավարարումը, հայտնի բան է, բայց ՀՀ նախագահը պետք է իմանա, որ Արարատ սարը հետ բերել պետք չէ, եթե Հայաստանն այն Էլթոն Ջոնի կամ նրա նմանների, նրանց հովանավորների հետ է դա ուզում անել: Արարատ սարը հետ բերելու նրանց վճարելիք գինը մենք արդեն շատ լավ պատկերացնում ենք: Պետք չէ, թող Արարատ սարը դեռ մի որոշ ժամանակ էլ մնա թուրքերի տիրապետության տակ, այդպիսով այն պակաս պղծված կլինի, քան Էլթոն Ջոնի ու նրա հետևում կանգնած ուժերի հետ Հայաստանին վերադարձնելու պարագայում: Վստա՛հ եմ, որ մեր ժողովուրդն այլասերվածների ու նրանց հովանավորների մասնակցությամբ Արարատը վերադարձնելը, եթե նույնիսկ այդպիսի հնարավորություն լինի, կմերժի:


Էլթոն Ջոնի, իր տիկնոջ, ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ հետ ճաշելուց հետո ռեստորանից դուրս եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով մուտքի մոտ գտնվողներից մեկի հարցին` «Պարոն վարչապետ, ինչի՞ շուրջ եք զրուցել», ասել է. «Դեսից-դենից»: Չգիտենք` Արարատ սարը հետ բերելու ժամկետի շուրջ զրույցն այդ «դեսից-դենից»-ի մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ… Այնուամենայնիվ, շատ կուզենայինք, որ ՀՀ վարչապետը Էլթոն Ջոնի ու նրա նմանների հետ որևէ հույս կապած չլինի, թեև միասեռական երգչի հետ ռեստորանում սեղան նստել, հաց ուտելը, նրան գրեթե Շառլ Ազնավուրի պես ընդունելն այդ առումով լավատեսության հիմք չեն տալիս, էլ չենք ասում` պատիվ չեն բերում որևէ մեկին: «Աստծո խոսքում ասվում է` նույնիսկ բարև չտալ նրանց և չխառնվել նրանց գործերին, քանի որ դրանով մասնակից կլինեն նրանց պիղծ գործերին: Նրանք պետք է զգան, որ հասարակությունը չի ընդունում իրենց» (մեջբերումը ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումից է): Հայաստանի վարչապետին, ով, ի դեպ, տարբեր առիթներով Քրիստոսի ու քրիստոնեության մասին լավ-լավ բաներ է ասել (հուսանք, որ ոչ թե կեղծ, այլ իրական հավատացյալ է), առավել ևս պատիվ չեն բերում:


«Աշխարհահռչակ, միլիարդատեր... տիտղոսները չեն կարող մեղմացնել միասեռականության սոդոմական ախտը, և այն հույժ մերժելի և դատապարտելի է, տխրեցի՝ լսելով մեր նախագահի այդպիսի ընկեր ունենալու փաստը,- Արմեն Սարգսյանի կողմից Էլթոն Ջոնին Հայաստան հրավիրելու առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է հոգևորական տեր Ղազար քահանա Պետրոսյանը:- Այդ երգիչը բարեգործության քողի տակ սոդոմականություն կարող է տարածել: Պարոն նախագահ, Ձեզ պատիվ չբերեց»:
Այնուհետև տեր Ղազար քահանա Պետրոսյանը ներկայացրել է Սոդոմ-Գոմորից մնացած հիշատակը.


«Երբ առիթ ունեցա գնալ Մեռյալ ծով ու լողալ այդ լպրծուն ջրի մեջ, նաև գիտեի, որ այդ լճի տեղում են եղել Աստծո բարկությամբ պատժված և ոչնչացված քաղաքները` Սոդոմն ու Գոմորը, ակամայից մտածեցի ջուր բերեմ Հայաստան: Գիտնական ընկերոջս` Շահեն Խաչատրյանին, առաջարկեցի անալիզի ենթարկել այդ ջուրը, վստահ լինելով, որ անպայման հետաքրքիր պատկեր կստացվի: Եվ ստացվեց հետևյալը.
Մեռյալ ծովի ջրի անալիզները ցույց տվեցին, որ 1 լ ջրում լուծված աղերի քանակը 350 գ է, թթվայնությունը` pH 5,5:
Ջրում հայտնաբերվել են հետևյալ միացությունները`
NaCl – 123գ/լ, MgCl2 -142 գ/լ, CaCl2 - 38 գ/լ, KCl – 17 գ/լ, MgBr2 – 15 գ/լ, CaSO4 - 11 գ/լ, MgSO4 - 4 գ/լ:
Մեռյալ ծովի մեջ բրոմի պարունակությունը աշխարհի բոլոր ծովերի, լճերի և օվկիանոսների ջրերի համեմատ ամենաբարձրն է:


Մեռյալ ծովի մակարդակը ծովի մակարդակից 423 մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով: Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է: Մեռյալ ծովն աշխարհի ամենաաղի լիճն է, աղիությունը հասնում է մինչև 35 %-ի:
Մեռյալ ծովի երկարությունը 76 կմ է, լայնությունը՝ 17 կմ, իսկ խորությունը՝ 356 մ։ Այն անշարժ է, ջուրը չի հոսում և ակտիվորեն գոլորշանում է։ Ծով են լցվում միայն Հորդանան գետի քաղցրահամ ջրերը։ Քանի որ ծովը գտնվում է տեկտոնական Գհոր իջվածքի ամենացածր մասում, բնականաբար, երկրաբանները ենթադրություն են արել, որ դրա առաջացմանը կարող էին նպաստել երկրակեղևի տատանումները, որոնք հիմքի իջեցում են առաջացրել։ Այդտեղ էլ գտնվել են Սոդոմն ու Գոմորը։


Այժմ այդ քաղաքները քարտեզի վրա չկան, սակայն դրանց անունները բոլորին հայտնի են։ Պահպանվել են որոշ ուխտագնացների գրառումներ, որոնք հավաստիացնում են, որ Մեռյալ ծովի տակ տների ու փողոցների ավերակներ են տեսել։
Ծովը զուրկ է կենդանությունից` ձկներից ու ջրիմուռներից, թեև Հորդանան գետն ու նրա վտակները քաղցրահամ են։ Նրա ափերը ևս զուրկ են բուսականությունից, անտանելի տապ է, օդը հագեցած է ծծմբի սուր և գարշելի հոտով։ Ափերը մինչև 10 կմ երկարությամբ և երբեմն մինչև 45 մ հաստության հասնող հանքային աղերի շերտերով են օղակված։
Արաբները վկայում են, որ անցյալում թունավոր գոլորշացումների պատճառով ոչ մի թռչուն չէր կարողանում թռչել-անցնել լճի վրայով. որոշ ժամանակ անց սատկած վայր էր ընկնում։
Փյունիկեցի քուրմ Սունքինիաթոնն իր «Հին պատմության» մեջ գրում է. «Սիդդիմ հովիտն իջավ ու լիճ դարձավ և մշտապես մխում է ու բոլորովին կենսազուրկ է` իրենից մեղավորներին պատուհասող պատժի ու մահվան պատկեր ներկայացնելով»։


Հռոմեացի պատմիչ Տակիտոսը, մանրամասնորեն նկարագրելով Մեռյալ ծովը (ի դեպ, այս անվան առաջին հիշատակությունը պատկանում է Պավսանիասին), գրում է. «Նրան հարակից երբեմնի բերրի հարթավայրն իր մարդաշատ քաղաքներով կործանվեց կայծակով, որի հետքերը կարելի է տեսնել այրված հողի վրա, և որը հիմա բոլորովին ամայացել է»։
Ամենից ուշագրավ նկարագրությունը պատկանում է հրեա անվանի պատմիչ Հ. Փլաբիոսի (1-ին դար) գրչին. «Լճին հարակից սոդոմական շրջանը երբեմնի իր բերրիությամբ օրհնյալ երկիր էր` բազում քաղաքներով զարդարված, սակայն այժմ լիովին այրված է։ Պատմում են, որ բնակիչների ամբարշտության պատճառով կործանվել է կայծակով։ Մինչև իսկ մեր օրերում կարելի է տեսնել երկնային կրակի և հինգ քաղաքների որոշ հետքեր, պտուղներն էլ են մոխրացած. արտաքուստ և գույնով իրական են թվում, սակայն ձեռքը հպելուն պես իսկույն փոշու և մոխրի են վերածվում։ Այսպիսով, սոդոմական երկրի մասին հինավուրց ավանդություններն առարկայորեն էլ են հաստատվում»։


Նշենք, որ պատմիչի գործածած երկու բառերը` «keraunos» (կայծակ) և «bolos» (արկ), չունեն սովորական որոտի և կայծակի իմաստ։ Առաջինը, որ հազվադեպ է գործածվում հունարենում, Զևսի մահաբեր շանթարձակ զենքը նկատի ունի։
Ստրաբոնը (Ք. ա. 1-ին դար) այս մասին վկայում է. «...Մոասադի մոտ ցույց են տալիս այրված զառիվայր ժայռեր և շատ տեղերում ծերպեր ու մոխրանման գետին, ողորկ ժայռերից ձյութ է կաթկթում, և եռացող հեղեղը հեռվից գարշահոտություն է արձակում, այստեղ ու այնտեղ ավերված կացարաններ են պատահում։ ՈՒստի ակամայից հավատում ես տեղացիների մեջ բավական տարածված ավանդազրույցներին այն մասին, որ այստեղ 13 մարդաշատ քաղաքներ են եղել, որոնցից գլխավորի` Սոդոմի շրջագիծը շուրջ 60 ասպարեզ է կազմել։ Երկրաշարժերից, հրի, բորբ ասֆալտե ու ծծմբային ջրերի ժայթքումից լիճը հանկարծակի ելել է իր ափերից, և կրակը պատել է ժայռերը։ Ինչ վերաբերում է քաղաքներին, ապա մի մասը հողն է կլանել, իսկ մյուսները լքվել են բնակիչներից, ովքեր դեռ փախչելու հնարավորություն ունեին» (Շահեն Խաչատրյան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ):
Հետաքրքիր է նաև, որ անալիզի արդյունքում ստացված միացություններից երկուսի մեջ կա ծծումբ, որն այսօր գործածվում է լուցկու, նաև որսորդական վառոդի մեջ, և Աստվածաշունչը հիշատակում է կրակով և ծծմբով պատժի մասին: ՈՒրեմն ծծմբով պատժելու ճշմարտությունը այսօր էլ հայտնապես ընթերցում ենք այդ ջրի բաղադրության քիմիական ֆորմուլաների մեջ: Համեմատաբար շատ մեծ քանակով կա նաև բրոմ (հունարեն՝ գարշահոտություն) թունավոր տարրը, որը սովորական պայմաններում գարշահոտ հեղուկ է` ներկայացնելով միասեռական պղծության գարշահոտությունը Աստծո առաջ: Նման հետաքրքիր վերլուծությանը մեզ մնում է ավելացնել այս ամենի հոգևոր խորհուրդը. հիշեք Աստվածաշնչի պատումը` Աստված այս քաղաքները կործանեց արվամոլության, որ նույնն է՝ միասեռականության սրբապղծության պատճառով: Աստծո բարկության պատուհասը ցայսօր կարելի է հասկանալ այս լճում կենդանական և բուսական աշխարհների բացակայությամբ, ուրեմն ստացվում է, որ Արարչի պատիժը ահավոր է, այն զրկեց կենդանությունից և մինչև այժմ էլ անկենդան է այդ տարածքը, տեղում գոյացած լճի անունն էլ Մեռյալ, և մեզ զգուշացնում է ամեն կերպ խուսափել մեռելոտի գործից՝ մեղքից՝ միասեռականությունից, քանի որ հատկապես այս մեղքի պատճառով կործանվեցին այդ տեղի բարգավաճ քաղաքներ Սոդոմն ու Գոմորը, ուստի այժմ էլ պետք է զգուշանալ Աստծո ահեղ պատժից՝ պաշտելով Աստծուն, և մտքով անգամ չանցկացնել միասեռականության սրբապղծությունը»:


Մեկ այլ հոգևորական` տեր Վրթանես Բաղալյանը, Ֆեյսբուքում գրել է. «Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։
Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը (Հռոմ. 1:25-27)։


Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ… Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21):
Դեռևս ավելի քան մեկ դար առաջ հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը գրել է.
«Զգու՜յշ, զգու՜յշ։
Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի ահազանգը, մի մոռնաք, որ այդ սարսափելի ախտը ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը։
ՈՒ մենք՝ փոխանակ արմատախիլ ընելու, տգիտո՛րեն կ’ընտրենք է՛ն ախտավարակ ծիլերը ու զիրե՛նք միայն կմշակենք»։


Ֆեյսբուքի հայ օգտատերերը համացանցում տեսնելով նույնասեռ անձի հետ համբուրվող Էլթոն Ջոնի լուսանկարները, գրում են. «Զզվելի է»: Այո, սակայն «զզվելի» բառն այս դեպքում նույնիսկ շատ մեղմ է, հասարակությունը պետք է իմանա, թե ՀՀ նախագահը ում է հրավիրել Հայաստան, միավորվի և իր բողոքի ձայնը բարձրացնի ՀՀ նախագահի ու նրա հիշյալ հրավերի դեմ, Էլթոն Ջոնին հաջորդ տարի ևս Հայաստան հրավիրելու (այս անգամ՝ համերգի նպատակով կամ պատրվակով…) Արմեն Սարգսյանի մտադրության դեմ, իսկ հասարակության պահանջն անտեսելու դեպքում, ինչպես հիմա ընդունված է ասել, «դուխով» պահանջի վերջինիս հրաժարականը, հարկ եղած դեպքում գործադրելով իշխանափոխության հայտնի գործիքները:


Ի դեպ, հենց վերոնշյալ լուսանկարներն են, որ հասարակության անտեղյակ, ինչպես նաև թերահավատ մասին համոզչորեն ցույց են տալիս, թե ով է իրականում այդ աշխարհահռչակ երգիչը և ՀՀ նախագահի կողմից Հայաստան հրավիրված անձը: Այդ նկարներն են, որ հասարակության տեղյակ մասի շրջանում բարձրացնում են խորշանքի, արգահատանքի և անհանդուրժողականության մակարդակն այլասերվածության և այլասերվածության քարոզչության նկատմամբ... Այդ նկարներն են, որ ցույց են տալիս իրականությունն իր ողջ հրեշավորությամբ: Տիրապետելով որոշակի տեղեկատվության, համոզված եմ, որ ազգովին կանգնած ենք լուրջ վտանգի առջև, ինչը չեզոքացնելու, վտանգավոր զարգացումները կանխելու նպատակով անհրաժեշտ են համարժեք և անհետաձգելի քայլեր:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ