Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները

Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները
08.06.2018 | 18:59

Քիչ առաջ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակեց մրցույթի առաջին փուլի արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար։ Նրանք են՝ Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հեջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) և Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն)։


Երկրորդ` կիսաեզրափակիչ փուլ անցած թավջութակահարները հունիսի 9-ին և 10-ին կատարումներով կներկայանան ժյուրիի առջև։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ