Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփն ուզում է Ռուսաստանին վերադարձնել G8

Թրամփն ուզում է Ռուսաստանին վերադարձնել G8
09.06.2018 | 10:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քվեբեկում G7-ի սամմիթից առաջ հայտարարել է, որ առաջատար երկրների ղեկավարների հանդիպմանը պետք է մասնակցի Ռուսաստանը` հաղորդում է Ասոշեյտեդ պրեսը:

«Ռուսաստանը պետք է ներկա լինի հանդիպմանը, հանդիպման մաս դառնա: Դուր է գալիս ձեզ, թե ոչ և գուցե դա քաղաքականապես կոռեկտ չէ, բայց մենք պետք է կառավարենք աշխարհը և G7-ը, որ առաջ G8 էր, բայց վտարեց Ռուսաստանին, պետք է վերադարձնի: Ռուսաստանը մեզ պետք է բանակցությունների սեղանի շուրջը»` հայտարարել է ԱՄՆ նախագահը: Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի ու Մեծ Բրիտանիայի սամմիթներին 2014-ից: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն իր Թվիթերում գրել է, որ համաձայն է Թրամփի հետ: Նրա կարծիքով` Ռուսաստանին հրավիրելը օգտակար է սամմիթի բոլոր մասնակիցների համար: Կոնտեն նաև կողմ է Ռուսաստանից միջազգային պատժամիջոցները հանելուն` հանուն Մոսկվայի հետ երկխոսության և ՌԴ-ում քաղաքացիական հասարակության զարգացան: 2 օր առաջ Հռոմում սենատորներին Իտալիայի վարչապետն ասաց, որ իր կոալիցիոն կառավարության արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը Ռուսաստանի հետ առավել սերտ կապերի հաստատումն է, այդ թվում` ԵՄ պատժամիջոցների հանումը, որ վնասում են ռուսական «քաղաքացիական հասարակությանը»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Կրեմլը հիմա շեշտը դնում է ոչ թե G8-ի, այլ ուրիշ ձևաչափերի վրա: Տնտեսապես զարգացած երկրների ֆորումը 1998-ից G8 ձևաչափն ուներ` Ռուսաստանի մասնակցությամբ, բայց 2014-ին Ղրիմի բռնակցումից հետո ակումբի անդամները որոշեցին G8-ի հերթական սամմիթին, որ պիտի տեղի ունենար Սոչիում, չմենկնել և առանց Ռուսաստանի հավաքվեցին Բրյուսելում:


G7-ի անդամները դեռ 2014-ին հայտարարեցին, որ մտադիր չեն Ռուսաստանի հետ նիստեր գումարել, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր քաղաքականությունն ՈՒկրաինայի ու Ղրիմի հարցում: Թրամփի հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նորից հայտարարեց, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի վերադարձի մասին: «Ես միշտ ասել եմ, որ մենք պետք է շփվենք Ռուսաստանի հետ, բայց ես ասել եմ` «Շփվիր, բայց զգուշացիր»` հայտարարել է Թերեզա Մեյը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանին հեռացրել են G8-ից Ղրիմի պատճառով: Այդ ժամանակից, ըստ Մեյի, աշխարհն ականատես է եղել «Մոսկվայի չարամիտ գործողություններին» տարբեր ուղղություններով` այդ թվում Սոլսբերիի փողոցներում, որտեղ թունավորվել են Սերգեյ և Յուլիա Սկրիպալները: Նրանց թունավորման պատասխանատվությունը Լոնդոնը դնում է Մոսկվայի վրա, որ իր մասնակցությունը հերքում է ու մահափորձն անվանում է սադրանք: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ G8 վերադառնալու համար Ռուսաստանը չի կատարել պայմանները: Ելիսեյան պալատը հայտարարում է, որ G7 եվրոպացի մասնակիցները միակամ դեմ են Ռուսաստանի վերադարձին: «Ռուսաստանի վերադարձի առաջարկը աշխարհի ամենաէքսկլյուզիվ ակումբ առանց Կրեմլի որևէ զիջման, արտացոլում է Ռուսաստանի նկատմամբ անսովոր բարեկամական դիրքորոշումը, որ դրսևորում է Թրամփը նախագահ դառնալուց հետո: Նրա այդ քաղաքականությունը հակասում է դեմոկրատների ու հանրապետականների դիրքորոշմանը Վաշինգտոնում ու եվրոպացի ղեկավարներին»` նկատում է New York Times-ը: Անցած շաբաթ Դմիտրի Պեսկովը պատասխանելով հարցին` կվերադառնա՞ Ռուսաստանը G8, եթե առաջարկ լինի, նկատել է, որ հիպոթետիկ դատողությունները հազիվ թե հավանական են:
BBC


Հ.Գ. Դոնալդ Թրամփը հերթական անգամ զարմացնում է, և նրա փաստարկը շատ լուրջ է` մենք կառավարում ենք աշխարհը ու Ռուսաստանը պետք է մեզ բանակցային սեղանին: Ինչու՞ են առարկում Մեյն ու Մակրոնը, և ի՞նչ են մտածում Թրյուդոն, Մերկելը ու Աբեն: G7-ից առաջ, որտեղ եվրոպացիները պատրաստվում են Թրամփին առևտրական պատերազմ հայտարարել` ի պատասխան ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերի բարձրացման, նրանց մեջ Ռուսաստանի հարցով տարաձայնություններ սերմանելը լավ հնարք է` քննադատության ուղղությունը փոխելու համար: Իսկ Քվեբեկում հավաքվող G7-ի օրակարգը ենթադրում է բուռն քննարկումներ ու ամենայն հավանականությամբ` ավարտ անհամաձայնությամբ բազում հարցերում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ