«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թանգարանային այցելությունների ընթացքում ծանոթացել են Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը

Թանգարանային այցելությունների ընթացքում ծանոթացել են Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը
09.06.2018 | 14:26

«Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի պատանիների եւ երիտասարդների շրջանում իրականացրել է «Իմ ազատ եւ անկախ հայրենիք» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է ճանաչողական այցեր ՀՀ պատմության եւ Անդրանիկ Օզանյանի թանգարաններ, Սարդարապատի հուշահամալիր: Ծրագրի շնորհիվ Շիրակի մարզի մոտ 90 երիտասարդներ ու պատանիներ առավել խորությամբ տեղեկացան հայ ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունների, հայոց պետականության վերակերտման, հոգևոր-մշակութային արժեքների պահպանման մասին:

«Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արաքսի Խաչատրյանը նշում է, որ թանգարաններում էքսկուրսավարներն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը, 20-րդ դարասկզբին մեր պետականությունը կերտած գործիչների կյանքն ու գործունեությունը, պատասխանել են այցելուների հարցերին։ Տիկին Խաչատրյանը նկատում է, որ այսօր մեր պատանիների ու երիտասարդների մի մասն այնքան էլ խորագիտակ չէ Առաջին Հանրապետության պատմական իրադարձություններից, մայիսյան հերոսամարտերից, ուստի, ըստ նրա, նման ճանաչողական այցերն ուսանելի են, լրացնում են ինֆորմացիայի պակասը։
Նշենք, որ «Իմ ազատ եւ անկախ հայրենիք» խորագրով ծրագրին մասնակցել են Գյումրու մի քանի դպրոցների, Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, Ազատանի դպրոցի աշակերտներ, ինչպես նաև Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Շիրակի տարածաշրջանային քոլեջի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ։

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ