Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մշակույթի նախարարությունը կարող է Գյումրի տեղափոխվել

Մշակույթի նախարարությունը կարող է Գյումրի տեղափոխվել
10.06.2018 | 02:07

Լիլիթ Մակունցը մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մեջ որևէ խնդիր չի տեսնում: Ըստ նրա՝ միայն ադմինիստրատիվ հարցեր կարող են ծագել, որոնք էլ, հավանաբար, հնարավոր կլինի կարգավորել:


«Ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որ նախարարությունը մարզում է, և, կարծում եմ, մշակույթի նախարարությունը միակը չպետք է լինի, որ մարզ կտեղափոխվի, որպեսզի կարողանանք մարզերի համաչափ զարգացումն ապահովել»,- նշել է Մակունցը:
Անդրադառնալով նախարարության Գյումրի տեղափոխելու հետ կապված ադմինիստրատիվ հարցերին՝ վերջինս ասել է, որ նկատի ունի կառավարության նիստերի մասնակցությունը կամ հրատապ հանդիպումները:


«Հենց հասկանանք՝ այդ խնդիրները ինչպես ենք կարողանում հասցեագրել, որոշում կկայացնենք»,- Գյումրի կատարած այցի ժամանակ նշել է նախարար Մակունցը:

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ