Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ-ԵՄ համաձայնագրում մեծ շեշտադրում կա փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ

ՀՀ-ԵՄ համաձայնագրում մեծ շեշտադրում կա փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ
11.06.2018 | 18:29

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այն տեսակետին է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 1-2 տարում, միգուցե, շատ բան չփոխի, բայց այն Հայաստանի քաղաքացու ձեռքին մեծագույն լծակ է լինելու՝ իր կյանքի, շահերի, իրավունքների բավարարման համար:


Սաֆարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում մեծ շեշտադրում կա փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ։ Ըստ նրա՝ դա գործարարության խթանման կարևորագույն և ՀՀ-ում պակասող ուղղությունն է։

«Նախորդ կառավարությունը թույլ է տվել խոշոր բիզնեսին գործել փոքր և միջին բիզնեսի դաշտում։ Ակնհայտ է, որ հավասար չեն եղել պայմանները։ Այսպիսի երևույթները բացառելու մասին է խոսքը։ Ենթակառուցվածքների ոլորտում աշխատանքներ պետք է արվեն:
Ի վերջո, սա բիզնեսի և կյանքի որակի բարելավման հետ կապված առանցքային հարց է։ Այս առումով նույնպես մեծ փոփոխություններ պետք է սպասել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից մասամբ ուժի մեջ է մտել ՀՀ-ի և Եվրամիության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որն այժմ կարգավորվելու է անցումային դրույթներով, քանի դեռ ԵՄ անդամ պետություններն այն ամբողջությամբ չեն վավերացրել: Անցումային դրույթները կազմում են փաստաթղթի 80 տոկոսը, իսկ մնացյալ 20 տոկոսը կյանքի կկոչվի ամբողջական վավերացումից հետո:

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ