Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կենցաղային հանգամանքներով կապվածությունը շատերին պիտի ստիպի ընդունել գազանի կնիքը»

«Կենցաղային հանգամանքներով կապվածությունը շատերին պիտի ստիպի ընդունել գազանի կնիքը»
12.06.2018 | 00:01

«Նոր Իսրայելի (քրիստոնյաների) ուրացումը Փրկչից վերջին ժամանակներում պիտի հասնի զանգվածային մասշտաբների»,- գրում էր սուրբ Իգնատիոսը:
Այն քրիստոնյաներին, ովքեր տարակուսում են, թե հանուն ինչի պիտի զոհաբերեն իրենց նյութական բարեկեցությունը և ստեղծեն լրացուցիչ «պրոբլեմներ», եթե գլխավորը Քրիստոսի նկատմամբ սեր ունենալն է և սրտում աղոթելը Նրան, կարելի է պատասխանել այսպես. «Շատ քրիստոնյաներ ուզում են փառավորված լինել Քրիստոսի հետ, սակայն չեն ուզում Նրա հետ խաչը կրել և լինել անպատվության, անարգանքի և հալածանքի մեջ: Աղոթում են Նրա հետ Արքայության մեջ լինել, բայց այս աշխարհում Նրա հետ չարչարվել չեն ուզում, և դրանով ցույց են տալիս, որ նրանց սիրտը ուղիղ չէ, և Քրիստոսին իրապես չեն սիրում, և եթե ճիշտն ասենք, Քրիստոսից առավել իրենց անձերն են սիրում»: Իսկ Տերն ինքը ասում է. «Եթե մեկը չվերցնի իր խաչը և չգա Իմ հետևից, Ինձ արժանի չէ»: Այլ կերպ ասած, այդպիսի քրիստոնյաները ցանկանում են մասնակից լինել «Խորհրդավոր ընթրիքին», իսկ Քրիստոսի հետ Գողգոթա գնալուց հրաժարվում են: Իսկ ի միջի այլոց «աղոթքից և զոհից առավել թանկ են Տիրոջ առաջ` հանուն Նրա և Նրա համար վիշտ կրել» (Ս. Իսահակ Ասորի):


«Ով իր անձը ուզում է ապրեցնել այս աշխարհում, այն կկորցնի հավիտենական ճշմարիտ կյանքի համար, և ով իր անձը կորցրեց այս կյանքում Ինձ համար, նա այն կգտնի վերստին այնտեղ (Մատթ. 10.39), այսինքն` վերստին կգտնի իրեն խաչակրության ճանապարհով ընթացողը...» (Ս. Իսահակ Ասորի): Սուրբ նահատակ Հիպոլիտոս Հռոմեացին գրում էր. «Կենցաղային հանգամանքներով կապվածությունը շատերին պիտի ստիպի ընդունել գազանի կնիքը»:


Արդեն խոսեցինք այն մասին, որ հոգևոր կուրությունն ու անտարբերությունը ըստ սուրբ հայրերի կանխագուշակության պիտի բնորոշեն վերջին ժամանակների քրիստոնյաներին: Իրապես, մտքի կուրությունը և իրեն ուղեկցող հոգևոր անզգայությունը ծնում են ինքնակարծիք և սեփական անձի նկատմամբ մեծարժեքության երևակայություն: Եվ ստացվում է, որ նրանք, ում միտքը խավարած է հոգևոր անգիտությամբ, և որոնք չեն ցանկանում աստվածաշնորհ միջոցներով ձեռք բերել այդ գիտությունը, թշնամի են համարում բոլոր նրանց, ովքեր ունեն հոգևոր իմացությունը: Ինչպես արևի ճառագայթը ինչ-որ ճեղքից մտնում է խավար սենյակը, նիզակի պես հարվածում և ցրում է խավարը, ճիշտ այդպես և լուսավորյալ քրիստոնյայի խոսքերը երկսայրի սրի պես են խրվում այն մարդու սիրտը, որ գտնվում է տգիտության խավարում, ցավ ու տանջանք են պատճառում նրան և դրդում նրան հակառակության և ատելության: Մարդը դառնում է անհանդուրժող, նրան զայրացնում են բոլոր նրանք, ովքեր հրաժարվեցին գազանի կնիքը վերցնելուց, զայրացնում են այն պատճառով, որ իր խղճին հանգիստ չեն տալիս մնալու ինքնագոհ անդորրության մեջ. «Ստացվում է, որ դուք ինձնից լա՞վն եք»` ահա տիպիկ արձագանքը այդպիսի մարդու նրանց հանդեպ, ովքեր հրաժարվեցին անձնական ծածկագրերից: Այս մարդը տանել չի կարող անգամ ակնարկը այն մասին, որ ինքը սխալվել է: Դրա համար էլ չի ուզում ոչ լսել, ոչ էլ ինքնուրույն կողմնորոշվել ու պարզաբանել տվյալ խնդիրը: Նա դեն է նետում այն իր մտքից: Եվ որքան շատ են նրանց իրավացիության ապացույցները, ովքեր չընդունեցին ծածկագրերը, որքան ավելի է նա համոզվում իր ճակատագրական սխալի մեջ, այնքան ավելի է ատում նրանց, ովքեր այդ սխալը չգործեցին: Նրանից ավելի ու ավելի է հեռանում սերը: Իսկ սիրո հետ հեռանում է Աստված, որովհետև Աստված Սեր է:


Կույրը տեսողություն ունեցողին կույր է համարում: Խելագարը խենթ է համարում նրան, ով ունի Քրիստոսի միտքը (այսինքն` աստվածային լուսավորող շնորհը): Իսկ նրան, ով չունի այդ լուսավորությունը, համարում է ողջախոհ միայն այն պատճառով, որ նա օժտված է մարդկային գիտությամբ և արտաքին իմաստնությամբ: Սակայն նա, ով հեռու է աստվածային շնորհից, չի տեսնի հոգևոր իմաստները, որոնք ճանաչվում են միայն Քրիստոսի լույսի ներքո:
Սուրբ Պողոս առաքյալը «կորստյան մատնվածներ» կոչեց կեղծ ու շնորհազուրկ քրիստոնյաներին, երբ կանխագուշակում էր այն մասին, որ հակաքրիստոսի հայտնությունը լինելու է «ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով և անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա, և այդ ամենը այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն» (Բ Թես. 2.10): Առաքյալի այս խոսքերից երևում է, որ ինչքան էլ զորավոր ու մեծ լինեն Նեռի ջանքերը մարդկանց մոլորեցնելու, միևնույն է, հաջողություն նա կունենա միայն «կորստյան մատնվածների» շրջանակներում, այսինքն` նրանց, ովքեր հակաքրիստոսի հետ նույն հոգին ունեն, ովքեր օտարացած են Աստծուց իրենց սրտի տրամադրվածությամբ, որոնք լցված են ոչ թե Քրիստոսի շնորհով և սիրով առ Աստված, այլ այս աշխարհի բարիքների ու հաճույքների: Նրանք այդ պատրանքն ընդունելու համար արդեն հակում են ունենալու: Նրանց խաբվածությունը արդեն իսկ ցույց է տալու, որ իրենց սիրտը ուղիղ չէ:

Այլ խոսքով, անձնական ծածկագրերի նկատմամբ մարդու վերաբերմունքը ցույց է տալու, թե որքան հավատարիմ քրիստոնյա է նա:
Հասկանալի է, իհարկե, որ գազանի կնիքից հրաժարվածները պիտի փրկվեն ոչ թե նրա համար, որ այդ հրաժարումը բավական է փրկության համար, այլ որովհետև այդ կնիքից հրաժարվելու են հենց այն քրիստոնյաները, ովքեր ավելի շատ են սիրում Աստծուն, քան այս աշխարհը և սեփական անձը: Գազանի դրոշմից հրաժարումը միայն կբացահայտի նրանց հոգևոր ճիշտ կարգավորությունը: Բացի այդ, կնիքից հրաժարվելը արդեն նահատակություն է, քանի որ «հանուն արդարության չարչարանքները հավասարվում են նահատակությանը» (Սուրբ Իգնատիոս): Եվ հակառակը` մյուս քրիստոնյաների կողմից կնիքի ընդունումը կբացահայտի իրենց հոգեբարոյական սխալ կարգավիճակը: Սուրբ Պաիսիոս Աթոսացին բացատրում է, թե ինչու սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է, որ վերջին ժամանակների նահատակները լինելու են «առավել քան առաջինները». «Առաջ շատ էին հոգու հսկաները: Իսկ մեր ժամանակներում քիչ են կենդանի օրինակները... Մեր ժամանակներում ավելացան խոսքերն ու գրքերը, սակայն պակասեցին կյանքի կենդանի օրինակները... Աստված իհարկե հաշվի է առնելու մեր ժամանակաշրջանի բնութը... Եվ եթե ձեռնարկենք թեկուզ փոքր մի սխրանք, ապա կպսակվենք առավել, քան առաջին քրիստոնյաները»:

Այսպիսով, հրաժարվել կամ ընդունել կնիքը բացահայտում է մարդու ներքին բարոյական ընտրությունը` նախընտրել երկնայի՞նը, թե՞ երկրավորը: Ով համաձայնում է գազանի համակարգի հետ և հոգևոր ոչ մի դիմադրություն չի դրսևորում, նա փաստացի ընդունում է հակաքրիստոսի համակարգը և դնում է իրեն ձախ կողմում` Եկեղեցու թշնամիների հետ և տալիս է իր համաձայնությունը, որ այդ համակարգը պիտի օգտագործվի նաև ճշմարիտ, ոչ կեղծավոր քրիստոնյաներին հալածելու համար:

Ռուսերենից թարգմանեց
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Դարբասի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2343

Մեկնաբանություններ