Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք բոլորս հիվանդ ենք ֆուտբոլով ու ֆուտբոլի համար կմեռնենք»

«Մենք բոլորս հիվանդ ենք ֆուտբոլով ու ֆուտբոլի համար կմեռնենք»
12.06.2018 | 00:06

Այսպես են այս խաղաձևի մասին արտահայտվում արգենտինացիները, ու տեսնելով, թե ֆուտբոլային հանդիպումների ընթացքում իրականում ինչ է կատարվում երկրում, ասածին չի կարելի հավատ չընծայել: Երբ խաղում է նրանց թիմը, շրջապատում, ասես, ամեն ինչ կանգ է առնում: Նրանք, ովքեր տոմսեր են գնել, շտապում են մարզադաշտ, մնացածները կամ հավաքվում են բարերում, կամ տանը դիրքավորվում են հեռուստացույցի առաջ:
Որպեսզի պատկերացնեք այս «ակցիայի» ծավալայնությունը, բերենք մեկ փաստ. հավաքականի խաղերից մեկի ժամանակ 2014-ին երկրի էներգետիկ ցանցը չի դիմացել գերլարմանն ու շատ արգենտինացիներ մի քանի ժամով մնացել են առանց էլեկտրաէներգիայի, իսկ Բուենոս Այրեսի փողոցներն այնքան մարդաշատ են եղել, որ տպավորություն է ստեղծվել, թե միայն ծծկեր երեխաներն են տանը մնացել:


Դժվար չէ գլխի ընկնել, որ արգենտինացիները ոչ թե հրապուրված են, այլ ապրում են ֆուտբոլով: Արգենտինական սուպերկլասիկոյի՝ իրար հետ վաղուց թշնամանքի մթնոլորտի մեջ գտնվող «Բոկա Խունիորսի» ու «Ռիվեր Փլեյթի» դիմակայության ժամանակ մարզադաշտում ապշեցուցիչ ցուցք է տեղի ունենում: Ստադիոնը բառացիորեն պայթում է թիմերի գույներով ցելյուլոիդե փչովի ձողիկներից, ժապավեններից, օդապարիկներից, պաստառներից, հրատեխնիկայից. այս ամենը ստեղծում է մի անպատմելի մթնոլորտ, որպիսին սկզբունքորեն հնարավոր չէ տեսնել մեկ այլ երկրում: Դա խաղ է, որի ժամանակ, կարծես, ողջ երկիրը լցվում է մայրաքաղաք:


Դրա կողքին մի այլ կարգի տպավորություն է, երբ հավաքականն է հանդես գալիս: Նման խաղերում հրատեխնիկա չես տեսնի, փոխարենը ստադիոնն այնքան է էլեկտրականացվում, որ թվում է, թե այն ամբողջովին կրակի պարույրների մեջ է: Նույնիսկ անհնար է պատկերացնել, թե այդ ինչպես է ողջ խաղի ընթացքում անընդմեջ երգում ու վանկարկում մարզադաշտը, ու իբր սա քիչ է, խաղն ուղեկցվում է ծնծղաների ու թմբուկների հարվածներով: Հետաքրքրական է, որ ֆուտբոլային տոների ժամանակ արգենտինացիները միայն մարզադաշտում չէ, որ երգում են: Երգում են ամենուրեք՝ լինի փողոց, բար, սրճարան, առևտրի կենտրոն, թե մեկ այլ վայր:


Արգենտինյան այս սովորույթները շատ արագ տարածվել են աշխարհում, և թիմերի գույներով «ներկված» մարզաշապիկներով, դեմքերով տրիբունաներ շատ երկրներում կարելի է տեսնել: Շատ բան փոխառել ենք և մենք` հայերս, սակայն, ցավոք, խաղի մի որոշակի հատվածից մեզանում ոչ թե թիմին ոգևորող արտահայտություններ են հնչում, այլ հայկական ֆուտբոլը հսկայական քայլերով անդունդի բերան գլորողների հետ կապված հիշոցներ: Հարկավ սա էլ ավանդույթի դրսևորման մի տարբերակ է, սակայն այնպիսի տարբերակ, որ ցանկալի կլիներ դրանց հասցեատերերի գլխին կոտրվեր, որ հայկական ֆուտբոլը վերջապես ազատագրվեր իր անկումը պայմանավորող, ելքի հույսի նշույլ իսկ չթողած թյուրիմացությունների ձեռքից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ