Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դոնալդ Թրամփն ու Մոհամեդ Ալին

Դոնալդ Թրամփն ու Մոհամեդ Ալին
12.06.2018 | 00:39

Լրագրողների հետ ունեցած վերջին հանդիպումներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հետմահու ներում շնորհելու ամերիկյան լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում հանդես եկած, բազմիցս չեմպիոնի կոչումը նվաճած Մոհամեդ Ալիին, որը Վիետնամում ծառայելուց հրաժարվելու համար 1967 թվին դատապարտվեց ազատազրկման՝ զրկվելով նաև նվաճած տիտղոսներից:


«Ես շատ լրջորեն եմ վերաբերվում նրան ներում շնորհելու հարցին: Մարզիկները հաճախ են բախվում չարաշահումների, անարդարությունների հետ: Ես մտածում եմ նրա մասին, ում դուք հրաշալի գիտեք: Նա շատ բաների միջով է անցել: Այն ժամանակ նա շատ հանրաճանաչ էր, սակայն նրա մասին հիշատակն այժմ էլ շատ հանրահայտ է»,- հայտարարել է Թրամփը:
Հանրաճանաչ բռնցքամարտիկը 1967 թվականին հրաժարվեց վիետնամական պատերազմին մասնակցելուց՝ հենվելով իր սկզբունքների ու դավանած կրոնի` մահմեդականության վրա: Ծառայությունից խուսափելու համար նա ազատազրկվեց հինգ տարով: Ալին, բնականաբար, բողոքարկեց որոշումը: Գերագույն դատարանը հարգեց բողոքարկումը, և բռնցքամարտիկն ազատ արձակվեց: Դա 1971 թվին էր, ազատազրկումից չորս տարի անց:


Մարզիկների նկատմամբ Թրամփի լոյալ վերաբերմունքն իր արտահայտությունը գտավ ծանրքաշային կարգում առաջին սևամորթ բռնցքամարտիկ Ջեկ Ջեկսոնի նկատմամբ 2018-ի մայիսին կիրառված ներումով: 1913 թվականին նրան մեղադրել էին ամերիկյան մի նահանգից մյուս նահանգ «անբարո նպատակներով» մի կնոջ տեղափոխության պատճառով: Պատիժն առանձնապես տևական չէր՝ մեկ տարի ու մեկ ամիս, բայց պատժաժամկետի երկար կամ կարճ լինելու մասին, թերևս, ամենից լավ ազատազրկվածները գիտեն:
Ինչևէ, ժամանակներն առաջ են գնում, մարզիկների ունեցած փառքն ու ճանաչումը ստիպում են օրվա իշխանություններին վերանայել անցյալի էջերը` կայացնելով վճիռներ հօգուտ արդարացման:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ