Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բակո Սահակյանը չի մասնակցելու 2020-ի նախագահական ընտրություններին

Բակո Սահակյանը չի մասնակցելու 2020-ի նախագահական ընտրություններին
12.06.2018 | 10:00

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2020-ին որպես հանրապետության նախագահի թեկնածու չի մասնակցելու ընտրություններին։


«2017-ին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաև օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար»,- ասել է Բակո Սահակյանը։ Նրա խոսքով, 2020-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ:


«ՈՒզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ: Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի և ԱԺ համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և նախագահի, և խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- նշել է նա:

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ